https://arm.sputniknews.ru/20230214/chinastani-u-irani-arajnvordnery-khvosel-en-pvokhadardz-ajakcutjan-masin-55320674.html
Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին
Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Պեկինում նա բանակցել է Չինաստանի նախագահի հետ։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T16:30+0400
2023-02-14T16:30+0400
2023-02-14T17:33+0400
էբրահիմ ռայիսի
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55317368_0:156:1501:1000_1920x0_80_0_0_11b3cab5f18096b93af6a720782bfcf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել են, որ դեմ են արտաքին միջամտությանը և միակողմանի գործողությունների քաղաքականությանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։«Չինաստանն Իրանին աջակցում է պետական ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցում, աջակցում է միակողմանի գործողությունների և ահաբեկման քաղաքականությանը դիմակայելու հարցում, հանդես է գալիս Իրանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության և Իրանի անվտանգության ու կայունության խաթարման դեմ», - ասել է Ծինփինը:Ռայիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանի իշխանությանը կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարում արժեքավոր օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև արդարությունը պաշտպանելու համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները:«Ե՛վ Իրանը, և՛ Չինաստանը վճռականորեն դեմ են միակողմանի գործողությունների, գերիշխանության և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև վճռականորեն դեմ են, որ արտաքին ուժերը միջամտեն ներքին գործերին։ Իրանը աջակցում է Չինաստանին պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում», - ասել է Իրանի նախագահը։Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պետական այցով գտնվում է Չինաստանում։ Այցը կտևի մինչև փետրվարի 16-ը:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55317368_0:0:1333:1000_1920x0_80_0_0_c5b558488621bdbfb23dec5c31fc55bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էբրահիմ ռայիսի, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ)
էբրահիմ ռայիսի, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին
16:30 14.02.2023 (Թարմացված է: 17:33 14.02.2023) Իրանի նախագահը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Պեկինում նա բանակցել է Չինաստանի նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել են, որ դեմ են արտաքին միջամտությանը և միակողմանի գործողությունների քաղաքականությանը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։
«Չինաստանն Իրանին աջակցում է պետական ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցում, աջակցում է միակողմանի գործողությունների և ահաբեկման քաղաքականությանը դիմակայելու հարցում, հանդես է գալիս Իրանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության և Իրանի անվտանգության ու կայունության խաթարման դեմ», - ասել է Ծինփինը:
Ռայիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանի իշխանությանը կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարում արժեքավոր օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև արդարությունը պաշտպանելու համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները:
«Ե՛վ Իրանը, և՛ Չինաստանը վճռականորեն դեմ են միակողմանի գործողությունների, գերիշխանության և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև վճռականորեն դեմ են, որ արտաքին ուժերը միջամտեն ներքին գործերին։ Իրանը աջակցում է Չինաստանին պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում», - ասել է Իրանի նախագահը։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին
պետական այցով գտնվում է Չինաստանում։ Այցը կտևի մինչև փետրվարի 16-ը: