https://arm.sputniknews.ru/20230214/charlz-3-rdi-knvoj-tagadrman-hamar-kogtagvortsvi-eghisabet-2-rdi-tati-tagy-55331088.html
Չարլզ 3-րդի կնոջ թագադրման համար կօգտագործվի Եղիսաբեթ 2-րդի տատի թագը
Չարլզ 3-րդի կնոջ թագադրման համար կօգտագործվի Եղիսաբեթ 2-րդի տատի թագը
Sputnik Արմենիա
Նոր թագ չպատրաստելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով բնապահպանական կայունության և արդյունավետության շահերը։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T18:27+0400
2023-02-14T18:27+0400
2023-02-14T18:31+0400
մեծ բրիտանիա
թագավոր
թագուհի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48070964_0:167:1600:1067_1920x0_80_0_0_0c3cc08ed2bba18ab050b38d2dc5c6de.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի կինը` թագուհի-կոնսորտ Կամիլան, կթագադրվի հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդի տատի` Մերի թագուհու թագով։ Մի քանի դարի ընթացքում առաջին անգամ արարողության համար նոր թագ չի պատրաստվի։ Տեղեկությունը հայտնում է Բուքինգհեմյան պալատը։Թագը, որը պատրաստվել է 1911 թվականին Ջորջ V թագավորի և նրա կնոջ` Մարիա Թեքցիի թագադրման առթիվ, կզարդարվի «Կուլինան III» «Կուլինան IV» և «Կուլինան V» ադամանդներով` հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու անձնական հավաքածուից, որը դրանք հաճախ կրում էր կրծքազարդի տեսքով:Չարլզ 3-րդն ու Բրիտանիայի վարչապետը վիճել են, բայց «ջերմ մթնոլորտում»Այսպիսով` «նորագույն պատմության մեջ առաջին անգամ» թագադրման արարողության ժամանակ նոր թագ պատրաստելու փոխարեն կօգտագործվի արդեն գոյություն ունեցողը։ Որոշումը կայացվել է էկոլոգիական կայունության և արդյունավետության շահերից ելնելով։Ըստ հաղորդագրության` Չարլզ 3-րդի թագադրման համար կօգտագործվի Սուրբ Էդվարդի թագը, որը փոփոխությունների ավարտից հետո վերադարձվել է Թաուեր:Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48070964_98:0:1521:1067_1920x0_80_0_0_a9e9b9d83763dd0b9cb50b2f882b20fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, թագավոր, թագուհի
մեծ բրիտանիա, թագավոր, թագուհի
Չարլզ 3-րդի կնոջ թագադրման համար կօգտագործվի Եղիսաբեթ 2-րդի տատի թագը
18:27 14.02.2023 (Թարմացված է: 18:31 14.02.2023) Նոր թագ չպատրաստելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով բնապահպանական կայունության և արդյունավետության շահերը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի կինը` թագուհի-կոնսորտ Կամիլան, կթագադրվի հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդի տատի` Մերի թագուհու թագով։ Մի քանի դարի ընթացքում առաջին անգամ արարողության համար նոր թագ չի պատրաստվի։ Տեղեկությունը հայտնում է Բուքինգհեմյան պալատը։
Թագը, որը պատրաստվել է 1911 թվականին Ջորջ V թագավորի և նրա կնոջ` Մարիա Թեքցիի թագադրման առթիվ, կզարդարվի «Կուլինան III» «Կուլինան IV» և «Կուլինան V» ադամանդներով` հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու անձնական հավաքածուից, որը դրանք հաճախ կրում էր կրծքազարդի տեսքով:
Այսպիսով` «նորագույն պատմության մեջ առաջին անգամ» թագադրման արարողության ժամանակ նոր թագ պատրաստելու փոխարեն կօգտագործվի արդեն գոյություն ունեցողը։ Որոշումը կայացվել է էկոլոգիական կայունության և արդյունավետության շահերից ելնելով։
Ըստ հաղորդագրության` Չարլզ 3-րդի թագադրման համար կօգտագործվի Սուրբ Էդվարդի թագը, որը փոփոխությունների ավարտից հետո վերադարձվել է Թաուեր:
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի,
մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։