00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդների տվյալների արտահոսք ՀՀ–ում. «Փարկինգ սիթի սերվիսը» հերքում է, գործը հասել է ԱԱԾ

© Photo : Unsplash / Clint PattersonՀամակարգչի դիմաց նստած տղամարդ
Համակարգչի դիմաց նստած տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Բաժանորդագրվել
Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականին հիմնադրվել է մասնավոր վեբ–կայք, որտեղ մարդիկ գրանցել են իրենց անձնական տվյալները, և հենց այդ կայքն են կոտրել`տանելով տվյալները։
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունից տվյալների արտահոսք բացարձակապես չի եղել։ Ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ դա ապատեղեկատվություն է։
Օգտատեր Լևոն Իսաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ մասնագետներից մեկը երեկ վաճառքի է դրել «Փարկինգ սիթի սերվիսին» վերաբերող տվյալների շտեմարանը, որը պարունակում է 2.7k ծավալով տվյալներ` համարանիշ, սեփականատիրոջ անուն–ազգանուն, մեքենայի վկայականի սերիա և հեռախոսահամար։

«Մենք գնացել ենք հրապարակման հետքերով, փորձել ենք պարզել, թե ինչ արտահոսք է և որտեղից։ Եթե ուշադիր նայեք, տվյալների արտահոսքի մասին հրապարակման մեջ նշված անուն–ազգանունները լատինատառ են, մինչդեռ պետական շտեմարանում անուն–ազգանունները հայերեն են լրացվում։ Ավելին` հիշյալ հրապարակման մեջ նշված համարանիշների սեփականատերերի մեծ մասն այդ անուն–ազգանուններով անձինք չեն»,– պարզաբանեց Հարությունյանը։

Նրա խոսքով` իրենք նախնական ուսումնասիրությամբ պարզել են, որ 2016 թվականին հիմնադրվել է մասնավոր կայք, որտեղ մարդիկ գրանցել են իրենց անուն–ազգանունները, համարանիշները, մեքենաների վկայականի սերիաները և հեռախոսահամարները, և հենց այդ կայքն են կոտրել` տանելով տվյալները։
«Մենք նույնիսկ փորձեցինք պարզել, թե ում հետ է դա կապված, որոշակի եզրեր գտանք, թե տեղեկությունն ում հետ կարող է առնչություն ունենալ, ում մոտ կարող էր նման բան լինել, բայց այդ ամենը մեր ընկերության հետ որևէ կապ չունի։ Մեր մոտից որևէ արտահոսք չի եղել»,– պնդեց մեր զրուցակիցը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է նաև ԱԱԾ–ն։
Թեման հայտնվել է նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուշադրության կենտրոնում։ Կառույցի ղեկավար Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիային հայտնեց` քանի որ «Փարկինգ սիթի սերվիսը» համայնքային կազմակերպություն է, վերոհիշյալ հրապարակման առթիվ պարզաբանումներ ստանալու համար պաշտոնական հարցում են ուղարկել Երևանի քաղաքապետարան։
«Օրենսդրական կարգավորման համաձայն` էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից արտահոսքի դեպքում հանցագործն անօրինական միջամտություն ցուցաբերած կողմն է, իսկ զոհը և՛ քաղաքացիներն են, և՛ տվյալներ մշակողը։ Բայցևայնպես օրենքը վերջինի վրա դնում է որոշակի պարտականություններ։ Ըստ այդմ` արտահոսքի պարագայում տվյալներ մշակողը պետք է այդ մասին անհապաղ հրապարակի հայտարարություն` միաժամանակ արտահոսքի վերաբերյալ հայտնելով ոստիկանությանն ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին»,– ասաց Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը պաշտոնական գրությամբ խնդրել է Երևանի քաղաքապետարանին հաստատել կամ հերքել հրապարակումը` տեղեկություններ ներկայացնելով պարզված հանգամանքների վերաբերյալ, օրինակ` քաղաքացիների անձնական տվյալները ձեռք բերելու անօրինական գործողությունների բնույթի ու պայմանների մասին` երբ է այն տեղի ունեցել, ինչ մեթոդով է իրականացվել արտահոսքը, ինչպիսի խոցելիություն է օգտագործվել, կոնկրետ որքան հաճախորդներ են տուժել։

Հայրապետյանը նշեց, որ օբյեկտիվորեն կարող է արտահոսքի մի քանի տարբերակ լինել, այդ թվում` հաքերային հարձակում։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ին առնչվող վերոհիշյալ հրապարակման մասին տեղյակ չեն։
Լրահոս
0