00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ այլևս «կայուն» չէ Հայաստանի հեռանկարը. տնտեսագետը մեկնաբանել է Fitch–ի զեկույցը

Ուզեն թե չուզեն ռիսկերին պետք է անդրադառնան. Տնտեսագետը` Fitch–ի զեկույցի մասին
Բաժանորդագրվել
Fitchi վարկանիշային ուսումնասիրության մեջ անդրադարձ կա ՀՀ ուղղությամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիային ու Արցախի ճանապարհի շրջափակմանը։
Հայաստանի տնտեսական հեռանկարին Fitch վարկանիշային գործակալության տված վերջին գնահատականը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը դրական է գնահատում։
Նշենք, որ Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը։ Իսկ հեռանկարը «կայուն»-ից փոխել է «դրական»–ի:
«Դա նշանակում է, որ այն հոսքերը, որոնք մեր տնտեսություն էին եկել 2022թ–ին, ֆիզիկական անձանց միջոցով, ու որոնք նաև որոշակի ֆինանսական հոսքեր են առաջացնում պահանջարկի տեսքով, զեկույցի հեղինակների գնահատմամբ` որոշակիորեն պահպանվելու են նաև առաջիկա 2-3 տարվա համար։ Կամ առնվազն պահպանվելու են։ Պահպանվելու է նաև դրանց հետագա ազդեցությունը պետական բյուջեի, պետական պարտքի կրճատման վրա, և հենց այս առումով էլ ՀՀ տնտեսական հեռանկարը «դրական» է գնահատվել»,– ասաց տնտեսագետը։
Զեկույցի հեղիակները որպես դրական ազդեցություն են գնահատել մարդկային ու ֆինանսական կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքային բեռի նվազումը։
2023 թվականին Fitch–ը ՀՀ տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում` 2022—ի 11.6 տոկոսի փոխարեն` մինչև 6,1%, իսկ 2024 թվականին՝ 4,7%:
Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Fitch-ի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված գնահատականին` այն որակելով «վշտացնող»։
«Իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։ Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։ Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։ Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»,-գրել էր Քերոբյանը։
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանը դժվարություններ ունի. Քերոբյան
Որպես ռիսկային գործոն, վարկանիշային գործակալությունն իր զեկույցում դիտարկել էր մասնավորապես բարձր գնաճը, կապիտալի հնարավոր արտահոսքը և տարածաշրջանում ռազմական լարվածությունը։
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը պարզաբանում է, որ ռիսկերի գնահատումը կանխատեսման անբաժանելի մասն է։
«Գնահատման մեջ նշվում են նաև հնարավոր ռիսկերը կամ այն սցենարները, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության զարգացման վրա։ Եվ այս պարագայում իրենք ուզեն թե չուզեն` դրանց պետք է անդրադառնային»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Fitchi վարկանիշային ուսումնասիրության մեջ չէր շրջանցվել նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը ՀՀ–ի վրա։
«Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սահմանային շրջաններ, ինչը դեռ շարունակվում է»,– ասված է զեկույցում` սա ևս դիտարկելով ռիսկերի շարքում:
Բացի այդ նշվում է, որ ադրբեջանցի «ցուցարարները» դեկտեմբերից փակել են մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ «խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել»:
Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք. Քերոբյան
Ադրբեջանի հետ նոր հակամարտության հնարավորությունը զեկույցի հեղինակների կողմից ևս մեկ ռիսկային գործոն է դիտարկվում։
Զեկույցում շեշտվում է նաև, որ Հայաստանը չափազանց մեծ կախում ունի Ռուսաստանի էներգակիրների մատակարարումից, և որ այդ շուկայում դիվերսիֆիկացիայի նշաններ քիչ կան:
Լրահոս
0