https://arm.sputniknews.ru/20230213/humanitar-akanazertsman-kentrvonn-ashkhatum-e-siriaji-erkrasharzhic-tuzhats-bnakavajrerum-55262060.html
«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում
Sputnik Արմենիա
Կենտրոնի մասնագետները Հալեպ քաղաքում իրականացնում են շենքերի վթարային վիճակի գնահատման, նշագրման և այլ գործողություններ։ 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T15:52+0400
2023-02-13T15:52+0400
2023-02-13T15:54+0400
սիրիա
երկրաշարժ
հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0d/55260748_0:45:1024:621_1920x0_80_0_0_62f8edecc214d1a40d117aec40e94c8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի պաշտոնական կայքում։Սիրիայի Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0d/55260748_0:0:1024:768_1920x0_80_0_0_289210f0d2aa27d228d901800a403ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, երկրաշարժ, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
սիրիա, երկրաշարժ, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում
15:52 13.02.2023 (Թարմացված է: 15:54 13.02.2023) Կենտրոնի մասնագետները Հալեպ քաղաքում իրականացնում են շենքերի վթարային վիճակի գնահատման, նշագրման և այլ գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի պաշտոնական
կայքում։
Սիրիայի Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում։ Նրանք այժմ Հալեպ քաղաքում իրականացնում են շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի
զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։