00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ կարող են բացվել. քննարկում է եղել

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կի Հուն Սոնի հետ քննարկել է երկու երկրում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the President of RAԿիհուն Սոնն ու Վահագն Խաչատուրյանը
Президент Ваагн Хачатурян принял делегацию, возглавляемую руководителем группы дружбы Корея-Армения Национального собрания Республики Корея Кихуном Соном (13 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Կիհուն Սոնն ու Վահագն Խաչատուրյանը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Խաչատուրյանը կարևորել է նմանօրինակ այցելություններն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսանկյուններից:
Կորեական պատվիրակության ղեկավարն էլ նշել է, որ հնարավոր ջանքերը գործադրելու է հայ-կորեական համագործակցության սերտացման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրներին: Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատելու դիրքորոշմանը։ Նա շեշտել է, որ ակնկալում է գործընկեր երկրների աջակցությունն այս հարցում:
Կիհուն Սոնն իր խոսքում անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը` նշել է, որ կարևորում է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:
Գնահատում ենք ձեր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյանը` Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին
Լրահոս
0