https://arm.sputniknews.ru/20230213/hh-ekav-vorpes-lragrvogh-mnac-vorpes-havaqarar-inchn-e-kvongvojic-ekats-melvojin-pahum-erevanum-55170413.html
ՀՀ եկավ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչն է Կոնգոյից եկած Մելոյին պահում Երևանում
ՀՀ եկավ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչն է Կոնգոյից եկած Մելոյին պահում Երևանում
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում Հայաստանում շատ օտարերկրացիներ կան, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ բարձր վարձատրվող ոլորտներում։ Շատ են նաև Աֆրիկայից... 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T23:28+0400
2023-02-13T23:28+0400
2023-02-14T14:46+0400
հայաստան
լրագրող
կոնգոյի դեմոկրատական հանրապետություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55162764_0:16:1600:916_1920x0_80_0_0_900b78e792ee57f8cf3880c219e30b88.jpg
Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքով երեկոյան ժամերին անցնելիս շատերն են տեսել սևամորթ կանանց և տղամարդկանց, որոնք մաքրում են ճանապարհներն ու մայթերը։ Հետաքրքրություն է առաջանում, թե որտեղից են, ինչպես են եկել Հայաստան և ինչ պատմություն ունեն։ Նրանք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի (ԵԱՍՄ) աշխատակիցներն են։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մեկի` Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենի հետ, որն այստեղ ապրում է կնոջ հետ, ընտանիքը` հայրը, մայրը, եղբայրն ու քույրն էլ մնացել են Կոնգոյում։Նա Հայաստան է ժամանել շուրջ չորսուկես տարի առաջ, սկզբում ապրել է Վեդիում, ապա Ազատավանում և գյուղատնտեսությամբ է զբաղվել` գյուղացիներին օգնել է խնձոր, խաղող և այլ մրգեր հավաքել։ Հետո ինչ–որ բան դուրը չի եկել ու տեղափոխվել է Երևան։ Այս ամբողջ ընթացքում սովորել է հայերեն խոսել, անգամ գրել և կարդալ գիտի։ Մտածել է, որ Հայաստանում ապրելու ու աշխատելու համար պետք է լեզվին անպայման տիրապետի։ Առաջինը սովորել է «բարև» բառը, ապա նաև այբուբենն ու մնացած բառերը։«Հայաստանը լավ տեղ է։ Այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանի մեջ էր մտնում` Խորհրդային Միության տարիներին, իմ պապան սովորում էր այստեղ` Վանաձորում»,– հայերենով պատմեց Մելենը, որին ԵԱՍՄ աշխատակիցները և առհասարակ Հայաստանում Մելո են ասում։Մելոն մասնագիտությամբ լրագրող է և Կոնգոյում աշխատել է տեղի միջազգային հեռուստատեսություններից մեկում, սակայն տեղի իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել լքել հայրենիքը։ Աշխարհի բազմաթիվ պետություններից Մելոն ընտրել է Հայաստանը, քանի որ շատ ապահով երկիր է համարում, հայրն էլ մշտապես դրական է արտահայտվել։ Մելոն ևս մեկ անգամ էլ համոզվել է մեր երկրի ապահով լինելու մասին, երբ տարիներ առաջ Հայաստան է եկել ֆրանկոֆոն լրագրողների համաժողովին մասնակցելու, քանի որ ֆրանսալեզու լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Հենց այդ ժամանակ Երևանում նա արդեն որոշել է այլևս երբեք չվերադառնալ Կոնգո ու մնացել է այստեղ։Այդ ժամանակ նա աշխատանք է գտել աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում, որով կարողանում է ընտանիքը պահել։ Ազատ ժամանակ էլ Մելոն տեսանյութեր է նկարում Հայաստանի և հայերի մասին` որպես բլոգեր։ Դրանք պատրաստելու համար եղել է Վանաձորում, Ծաղկաձորում, Իջևանում, Օշականում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում, հատկապես շատ է դուր եկել Խոր Վիրապը։ Այդ տարբերակով դեռ գումար չի աշխատում, բայց հիմա նրա համար կարևոր է աֆրիկացի ընկերներին և հարազատներին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերն ու տեղի բնակչության նիստուկացը, քանի որ այնտեղ գրեթե ոչ ոք չգիտի, ինչպես ինքն է ասում, այս հիանալի ու հանգիստ երկրի մասին։ Մելոն ուզում է նաև ֆրանսերեն սովորեցնել հայ փոքրիկներին, քանի որ երեխաներ շատ է սիրում, ու դա պատրաստվում է անել, երբ հայերենին ավելի լավ տիրապետի (որպեսզի հեշտ հաղորդակցվի)։Հիմա նա շատ գոհ է այն աշխատանքից, որն անում է ԵԱՍՄ–ում, ինչպես նաև իր հանդեպ դրական վերաբերմունքից։«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան ԵրևանումԵրևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ընդհանուր առմամբ աշխատում է 910 մարդ, որից 15-ը` օտարերկրացի։ ԵԱՍՄ–ում աշխատող այլազգիները ժամանել են Հնդկաստանից, Հաիթիից, Կոնգոյից, Նիգերիայից, Վրաստանից և Ուկրաինայից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում աշխատում է 737 մարդ, որից 6-ը ՌԴ քաղաքացի են, բայց ազգությամբ հայ։ Նրանք կացության քարտեր են ներկայացրել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումներում օտարերկրյա քաղաքացիներ չեն աշխատում:«Պատերազմից հետո տեղս չէի գտնում». ինչպես 22-ամյա Անին որոշեց Փարիզից տեղափոխվել Երևան
կոնգոյի դեմոկրատական հանրապետություն
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ֆրանկոֆոնիային եկավ ՀՀ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչը Մելոյին Կոնգոյից բերեց Երևան
Sputnik Արմենիա
Ֆրանկոֆոնիային եկավ ՀՀ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչը Մելոյին Կոնգոյից բերեց Երևան
2023-02-13T23:28+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55162764_64:0:1488:1068_1920x0_80_0_0_10975a44cba75b6086d9a864a4cde417.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_57f3e3d0dadaaa4e12056fd2326db4e5.jpg
հայաստան, լրագրող, կոնգոյի դեմոկրատական հանրապետություն, երևան
հայաստան, լրագրող, կոնգոյի դեմոկրատական հանրապետություն, երևան
ՀՀ եկավ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչն է Կոնգոյից եկած Մելոյին պահում Երևանում
23:28 13.02.2023 (Թարմացված է: 14:46 14.02.2023) Վերջին շրջանում Հայաստանում շատ օտարերկրացիներ կան, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ բարձր վարձատրվող ոլորտներում։ Շատ են նաև Աֆրիկայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից ժամանած անձինք, որոնք այստեղ են եկել վաստակելու նպատակով։
Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքով երեկոյան ժամերին անցնելիս շատերն են տեսել սևամորթ կանանց և տղամարդկանց, որոնք մաքրում են ճանապարհներն ու մայթերը։ Հետաքրքրություն է առաջանում, թե որտեղից են, ինչպես են եկել Հայաստան և ինչ պատմություն ունեն։ Նրանք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի (ԵԱՍՄ) աշխատակիցներն են։
Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մեկի` Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենի հետ, որն այստեղ ապրում է կնոջ հետ, ընտանիքը` հայրը, մայրը, եղբայրն ու քույրն էլ մնացել են Կոնգոյում։
Նա Հայաստան է ժամանել շուրջ չորսուկես տարի առաջ, սկզբում ապրել է Վեդիում, ապա Ազատավանում և գյուղատնտեսությամբ է զբաղվել` գյուղացիներին օգնել է խնձոր, խաղող և այլ մրգեր հավաքել։ Հետո ինչ–որ բան դուրը չի եկել ու տեղափոխվել է Երևան։ Այս ամբողջ ընթացքում սովորել է հայերեն խոսել, անգամ գրել և կարդալ գիտի։ Մտածել է, որ Հայաստանում ապրելու ու աշխատելու համար պետք է լեզվին անպայման տիրապետի։ Առաջինը սովորել է «բարև» բառը, ապա նաև այբուբենն ու մնացած բառերը։
«Հայաստանը լավ տեղ է։ Այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանի մեջ էր մտնում` Խորհրդային Միության տարիներին, իմ պապան սովորում էր այստեղ` Վանաձորում»,– հայերենով պատմեց Մելենը, որին ԵԱՍՄ աշխատակիցները և առհասարակ Հայաստանում Մելո են ասում։
Մելոն մասնագիտությամբ լրագրող է և Կոնգոյում աշխատել է տեղի միջազգային հեռուստատեսություններից մեկում, սակայն տեղի իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել լքել հայրենիքը։ Աշխարհի բազմաթիվ պետություններից Մելոն ընտրել է Հայաստանը, քանի որ շատ ապահով երկիր է համարում, հայրն էլ մշտապես դրական է արտահայտվել։ Մելոն ևս մեկ անգամ էլ համոզվել է մեր երկրի ապահով լինելու մասին, երբ տարիներ առաջ Հայաստան է եկել ֆրանկոֆոն լրագրողների համաժողովին մասնակցելու, քանի որ ֆրանսալեզու լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Հենց այդ ժամանակ Երևանում նա արդեն որոշել է այլևս երբեք չվերադառնալ Կոնգո ու մնացել է այստեղ։
«Մեզ մոտ դեպքեր են լինում, եթե չես ասում այն, ինչ այդ երկրի նախագահին է պետք կամ ականջին հաճո է, ապա կարող են ոստիկանություն ուղարկել քո հետևից, ծեծել տալ։ Այստեղ շատ հանգիստ է, մարդիկ ազատ են»,– ասաց Մելոն։
Այդ ժամանակ նա աշխատանք է գտել աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում, որով կարողանում է ընտանիքը պահել։
Ազատ ժամանակ էլ Մելոն տեսանյութեր է նկարում Հայաստանի և հայերի մասին` որպես բլոգեր։ Դրանք պատրաստելու համար եղել է Վանաձորում, Ծաղկաձորում, Իջևանում, Օշականում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում, հատկապես շատ է դուր եկել Խոր Վիրապը։ Այդ տարբերակով դեռ գումար չի աշխատում, բայց հիմա նրա համար կարևոր է աֆրիկացի ընկերներին և հարազատներին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերն ու տեղի բնակչության նիստուկացը, քանի որ այնտեղ գրեթե ոչ ոք չգիտի, ինչպես ինքն է ասում, այս հիանալի ու հանգիստ երկրի մասին։ Մելոն ուզում է նաև ֆրանսերեն սովորեցնել հայ փոքրիկներին, քանի որ երեխաներ շատ է սիրում, ու դա պատրաստվում է անել, երբ հայերենին ավելի լավ տիրապետի (որպեսզի հեշտ հաղորդակցվի)։
«Ես կարող եմ երեխաներին ֆրանսերեն սովորեցնել իմ տարբերակով` ռեպ կարդալով, դա և՛ հետաքրքիր կլինի նրանց համար, և՛ դասերն ավելի ակտիվ կանցնեն։ Ես նաև ռեպ եմ կարդում, ինձ Կոնգոյում այդպես էլ են ճանաչում»,– ասաց Մելոն։
Հիմա նա շատ գոհ է այն աշխատանքից, որն անում է ԵԱՍՄ–ում, ինչպես նաև իր հանդեպ դրական վերաբերմունքից։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ընդհանուր առմամբ աշխատում է 910 մարդ, որից 15-ը` օտարերկրացի։ ԵԱՍՄ–ում աշխատող այլազգիները ժամանել են Հնդկաստանից, Հաիթիից, Կոնգոյից, Նիգերիայից, Վրաստանից և Ուկրաինայից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում աշխատում է 737 մարդ, որից 6-ը ՌԴ քաղաքացի են, բայց ազգությամբ հայ։ Նրանք կացության քարտեր են ներկայացրել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումներում օտարերկրյա քաղաքացիներ չեն աշխատում: