https://arm.sputniknews.ru/20230213/erkrasharzhi-hetevanqvov-pluzvel-kam-vnasvel-e-shurj-250-dprvoc-hhum-siriaji-despan-55275099.html
Երկրաշարժի հետևանքով փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց. ՀՀ–ում Սիրիայի դեսպան
Երկրաշարժի հետևանքով փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց. ՀՀ–ում Սիրիայի դեսպան
Sputnik Արմենիա
Նորա Արիսյանն ասել է, որ Սիրիան որոնողափրկարարական թիմերի կարիք շատ ուներ։ 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T18:38+0400
2023-02-13T18:38+0400
2023-02-13T18:42+0400
սիրիա
հայաստան
փրկարար
երկրաշարժ
նորա արիսյան
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0d/55274122_0:25:801:475_1920x0_80_0_0_3504566623e37a706f22b3e38e374e38.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սիրիայում երկրաշարժի հետևանքով Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց։ ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանն այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։Նորա Արիսյանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Բացի մարդասիրական օգնությունից, մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»:Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում։«Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել՝ ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»,– ասել է նախարարը:Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0d/55274122_66:0:733:500_1920x0_80_0_0_f358efbf9bfa2aa2f0b5b995faa9f954.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայաստան, փրկարար, երկրաշարժ, նորա արիսյան, ժաննա անդրեասյան
սիրիա, հայաստան, փրկարար, երկրաշարժ, նորա արիսյան, ժաննա անդրեասյան
Երկրաշարժի հետևանքով փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց. ՀՀ–ում Սիրիայի դեսպան
18:38 13.02.2023 (Թարմացված է: 18:42 13.02.2023) Նորա Արիսյանն ասել է, որ Սիրիան որոնողափրկարարական թիմերի կարիք շատ ուներ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սիրիայում երկրաշարժի հետևանքով Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց։ ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանն այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության
կայքում։
Նորա Արիսյանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Բացի մարդասիրական օգնությունից, մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»:
Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում։
«Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել՝ ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»,– ասել է նախարարը:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին
հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։