https://arm.sputniknews.ru/20230213/eritasardnery-ev-pastabany-harvatsel-en-operliazvornerin-vostikanutjan-parzabanumy-55280646.html
Երիտասարդները և փաստաբանը հարվածել են օպերլիազորներին. ոստիկանության պարզաբանումը
Երիտասարդները և փաստաբանը հարվածել են օպերլիազորներին. ոստիկանության պարզաբանումը
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը վստահեցնում է, թե օպերլիազորներն են բռնության ենթարկվել, այլ ոչ թե փաստաբանները։ 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T20:17+0400
2023-02-13T20:17+0400
2023-02-13T20:39+0400
հհ ոստիկանություն
փաստաբանների պալատ
ծեծ
ծեծկռտուք
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_0:167:1600:1067_1920x0_80_0_0_43aa2217836edb93b42e94ccb6a149c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ փաստաբանների` փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, դրանից առաջ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։Ոստիկանությունն այժմ հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի հանգամանքները կպարզվեն նախաքննության արդյունքներով։ Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։Բացի այդ, դեպքի հաջորդ օրը` փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են 2 փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Ըստ ոստիկանության` քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ՄԻՊ–ի գրասենյակից զանգերին չեն պատասխանել. Արա Զոհրաբյանը հարց է բարձրացնումՎիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։ Ոստիկանության ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_177:0:1600:1067_1920x0_80_0_0_39d4da2d5413be9f2e593fbe5a1b01f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, փաստաբանների պալատ, ծեծ, ծեծկռտուք, անչափահաս
հհ ոստիկանություն, փաստաբանների պալատ, ծեծ, ծեծկռտուք, անչափահաս
Երիտասարդները և փաստաբանը հարվածել են օպերլիազորներին. ոստիկանության պարզաբանումը
20:17 13.02.2023 (Թարմացված է: 20:39 13.02.2023) Ոստիկանությունը վստահեցնում է, թե օպերլիազորներն են բռնության ենթարկվել, այլ ոչ թե փաստաբանները։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ փաստաբանների` փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում
ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, դրանից առաջ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։
Ոստիկանությունն այժմ հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի հանգամանքները կպարզվեն նախաքննության արդյունքներով։ Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։
«Փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նրանք նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել։ Սակայն երիտասարդները հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել, հրել օպերլիազորներին, ապա ծեծել նրանց ու օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» ԲԿ։ 5 երիտասարդ ձերբակալվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, դեպքի հաջորդ օրը` փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են 2 փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Ըստ ոստիկանության` քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։
Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։ Ոստիկանության ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։
«Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։ Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում»,–նշում են ոստիկանությունից։
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից։