https://arm.sputniknews.ru/20230212/paghestiny-kdimi-mak-in-kazmakerputjunum-liirav-andam-darnalu-pahanjvov-abas-55232221.html
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս
Sputnik Արմենիա
Պաղեստինի ղեկավարի խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի միակողմանի գործողությունների, առաջին հերթին` վերաբնակեցման գործունեության դադարեցումը։ 12.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-12T17:02+0400
2023-02-12T17:02+0400
2023-02-12T17:02+0400
իսրայել
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55230799_0:137:1600:1037_1920x0_80_0_0_a7f741c7d5a3898c1e7c6af0f3078b50.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Պաղեստինի վարչակազմն առաջիկա օրերին մտադիր է դիմել ՄԱԿ` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը։Կահիրեում` Արաբական երկրների լիգայի գլխավոր գրասենյակում անցկացվում է «Երուսաղեմյան համաժողով», որին բացի Պաղեստինի նախագահից՝ մասնակցում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ–Սիսին, Հորդանանին թագավոր Աբդալահ 2-րդը, ինչպես նաև արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։Նրա խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի, որ միակողմանի գործողությունները դադարեցվում են,և ամենից առաջ՝ վերաբնակեցման գործընթացն է դադարեցվում։«Պաղեստին պետությունն իրավունք է վերապահում և շարունակելու է դիմել դատարաններ և միջազգային կազմակերպություններ` մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»,– հավելել է Մահմուդ Աբասը։ Քանանին խստորեն քննադատել է Մակրոնին` Նեթանյահուի հետ հանդիպմանը հնչեցրած կարծիքի համարԱվելի վաղ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն հաստատել էր բանաձևի նախագիծը, որը վերնագրված է «Իսրայելի գործողությունները, որոնք վերաբերում են պաղեստինյան ժողովրդի մարդու իրավունքներին օկուպացված պաղեստինյան տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը»։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին բանաձևը, որը ՄԱԿ-ի միջազգային դատարանին կոչ է անում իրավական եզրակացություն տալ պաղեստինյան տարածքների օկուպացիայի հետևանքների վերաբերյալ, հավանության է արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում։Պաղեստինյան հարցը, այսինքն՝ Պաղեստինի տարածքում հրեական և արաբական պետությունների գոյության և համակեցության խնդիրն արաբա–իսրայելական երկարատև դիմակայության կենտրոնում է։
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55230799_74:0:1497:1067_1920x0_80_0_0_7be25402d24d99cf808000aaf8cf1c36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս
Պաղեստինի ղեկավարի խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի միակողմանի գործողությունների, առաջին հերթին` վերաբնակեցման գործունեության դադարեցումը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Պաղեստինի վարչակազմն առաջիկա օրերին մտադիր է դիմել ՄԱԿ` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը։
Կահիրեում` Արաբական երկրների լիգայի գլխավոր գրասենյակում անցկացվում է «Երուսաղեմյան համաժողով», որին բացի Պաղեստինի նախագահից՝ մասնակցում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ–Սիսին, Հորդանանին թագավոր Աբդալահ 2-րդը, ինչպես նաև արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
«Պաղեստինյան վարչակազմը առաջիկա օրերին կդիմի ՄԱԿ և դրան կից մարմիններին, ներառյալ Անվտանգության խորհուրդ, որպեսզի պահանջի ՄԱԿ–ից` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունել»,– հայտարարել է Աբասը։
Նրա խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի, որ միակողմանի գործողությունները դադարեցվում են,և ամենից առաջ՝ վերաբնակեցման գործընթացն է դադարեցվում։
«Պաղեստին պետությունն իրավունք է վերապահում և շարունակելու է դիմել դատարաններ և միջազգային կազմակերպություններ` մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»,– հավելել է Մահմուդ Աբասը։
Ավելի վաղ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն հաստատել էր բանաձևի նախագիծը, որը վերնագրված է «Իսրայելի գործողությունները, որոնք վերաբերում են պաղեստինյան ժողովրդի մարդու իրավունքներին օկուպացված պաղեստինյան տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը»։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին բանաձևը, որը ՄԱԿ-ի միջազգային դատարանին կոչ է անում իրավական եզրակացություն տալ պաղեստինյան տարածքների օկուպացիայի հետևանքների վերաբերյալ, հավանության է արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում։
Պաղեստինյան հարցը, այսինքն՝ Պաղեստինի տարածքում հրեական և արաբական պետությունների գոյության և համակեցության խնդիրն արաբա–իսրայելական երկարատև դիմակայության կենտրոնում է։