https://arm.sputniknews.ru/20230212/irani-nakhagahy-erorja-ajcvov-meknum-e-chinastan-55234103.html
Իրանի նախագահը եռօրյա այցով մեկնում է Չինաստան
Իրանի նախագահը եռօրյա այցով մեկնում է Չինաստան
Sputnik Արմենիա
Չինաստանը, ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների, Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ 12.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-12T18:04+0400
2023-02-12T18:04+0400
2023-02-12T18:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55234400_0:0:1601:901_1920x0_80_0_0_9f81eaa8f2a88d5cf92c5e2477392c5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը, կհանդիպի նաև Չինաստանում բնակվող իրանցիների, տեղի մտավորականների հետ։Չինաստանը, ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների, Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է։Իրանից Չինաստան արտահանման ծավալը 2022 թվականին կազմել է 12 միլիարդ 600 միլիոն դոլար։ Իրանը Չինաստանից ներմուծել է 12 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ: ՇՀԿ-ն հավատարիմ է դաշինքներին չմիանալու սկզբունքին. գլխավոր քարտուղար
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55234400_0:0:1423:1067_1920x0_80_0_0_cb94471ef8430ffc294492001490a53c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, էբրահիմ ռայիսի
իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, էբրահիմ ռայիսի
Իրանի նախագահը եռօրյա այցով մեկնում է Չինաստան
18:04 12.02.2023 (Թարմացված է: 18:20 12.02.2023) Չինաստանը, ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների, Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին։ Տեղեկությունը հայտնում է
IRNA գործակալությունը։
Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։
Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը, կհանդիպի նաև Չինաստանում բնակվող իրանցիների, տեղի մտավորականների հետ։
Հավելենք, որ Սի Ծինպինը անցյալ տարվա սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդի գագաթնաժողովի ժամանակ Ռայիսիին հրավիրել էր Պեկին:
Չինաստանը, ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների, Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է։
Իրանից Չինաստան արտահանման ծավալը 2022 թվականին կազմել է 12 միլիարդ 600 միլիոն դոլար։ Իրանը Չինաստանից ներմուծել է 12 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ: