https://arm.sputniknews.ru/20230212/hunastani-artgvortsnakharary-zhamanel-e-turqia-55227913.html
Հունաստանի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա
Հունաստանի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա
Sputnik Արմենիա
Նիկոս Դենդիասին օդանավակայանում դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։ 12.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-12T13:43+0400
2023-02-12T13:43+0400
2023-02-12T13:50+0400
հունաստան
թուրքիա
երկրաշարժ
նիկոս դենդիաս
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_0:180:3073:1908_1920x0_80_0_0_faa1d56c92e26a606c5e4e8c29eb894b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։Օդանավակայանում Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։Սա հույն նախարարի առաջին այցն է Թուրքիա ՝ 2022 թվականի մայիսին երկու երկրների ղեկավարների հարաբերությունների սրումից և շփման դադարեցումից հետո։Հավելենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_39:0:2770:2048_1920x0_80_0_0_53e19512ca7a0aacdc6265d2452e630f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, թուրքիա, երկրաշարժ, նիկոս դենդիաս, մևլութ չավուշօղլու
հունաստան, թուրքիա, երկրաշարժ, նիկոս դենդիաս, մևլութ չավուշօղլու
Հունաստանի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա
13:43 12.02.2023 (Թարմացված է: 13:50 12.02.2023) Նիկոս Դենդիասին օդանավակայանում դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, հայտնում է
Anadolu գործակալությունը։
Օդանավակայանում Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։
Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։
Սա հույն նախարարի առաջին այցն է Թուրքիա ՝ 2022 թվականի մայիսին երկու երկրների ղեկավարների հարաբերությունների սրումից և շփման դադարեցումից հետո։
Հավելենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: