https://arm.sputniknews.ru/20230212/hajtni-e-dardzel-siriajum-erkrasharzhic-mahacats-evs-3-haji-anunnery-55224882.html
Հայտնի են դարձել երկրաշարժից մահացած ևս 3 սիրիահայի անունները
Հայտնի են դարձել երկրաշարժից մահացած ևս 3 սիրիահայի անունները
Sputnik Արմենիա
Նշվում է, որ նրանք ընտանիքի անդամներ էին` մայրը և իր երկու երեխան։ 12.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-12T11:23+0400
2023-02-12T11:23+0400
2023-02-13T11:48+0400
սիրիա
սիրիահայ
երկրաշարժ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54988295_0:0:3072:1728_1920x0_80_0_0_80e2d297d7f79c72603155500700fdcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացած ևս 3 սիրիահայի անուններ են հայտնի դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հալեպի Հայ մարմնամարզական միությունը։Նրանք մահացել Թուրքիայի Ալեքսանդրետի շրջանում։«Երկրաշարժի հետևանքով մահացել են Հալեպի Հայ մարմնամարզական միության անդամները` Կանանց վարչության նախկին ատենապետ Դշխուն Մեսրոպյանը և իր երկու երեխաները` Արմիկն (1978) ու Մեսրոպը (1985)։ Վերջիններս ՀՄՄ–ի սկաուտներ են եղել»,– ասված է հաղորդագրությունում։Արմիկը նաև «Նոր սերունդ» մշակութային միության պարախմբի անդամ էր։Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր սիրիահայ 2 զոհի և 2 վիրավորի մասին, որոնց վիճակը գնահատվում էր շատ ծանր։ Նրանք բոլորը Թենեքեջյանների ընտանիքից են։ Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54988295_341:0:3072:2048_1920x0_80_0_0_796dc6b18df1253f12dcf8d5c32112ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, սիրիահայ, երկրաշարժ, զոհ
սիրիա, սիրիահայ, երկրաշարժ, զոհ
Հայտնի են դարձել երկրաշարժից մահացած ևս 3 սիրիահայի անունները
11:23 12.02.2023 (Թարմացված է: 11:48 13.02.2023) Նշվում է, որ նրանք ընտանիքի անդամներ էին` մայրը և իր երկու երեխան։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացած ևս 3 սիրիահայի անուններ են հայտնի դարձել։ Տեղեկությունը հայտնում է
Հալեպի Հայ մարմնամարզական միությունը։
Նրանք մահացել Թուրքիայի Ալեքսանդրետի շրջանում։
«Երկրաշարժի հետևանքով մահացել են Հալեպի Հայ մարմնամարզական միության անդամները` Կանանց վարչության նախկին ատենապետ Դշխուն Մեսրոպյանը և իր երկու երեխաները` Արմիկն (1978) ու Մեսրոպը (1985)։ Վերջիններս ՀՄՄ–ի սկաուտներ են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Արմիկը նաև «Նոր սերունդ» մշակութային միության պարախմբի անդամ էր։
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր սիրիահայ 2 զոհի և 2 վիրավորի մասին, որոնց վիճակը գնահատվում էր շատ ծանր։ Նրանք բոլորը Թենեքեջյանների ընտանիքից են։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։