00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ պատգամավորը Սյունիքի մարզում արձանագրել է, որ Հայաստան–Արցախ ճանապարհը փակ է

© Photo : Facebook / Սյունիքի մարզպետարան / Syunik Regional AdministrationՖրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ
Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2023
Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ
Բաժանորդագրվել
Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայում առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Բելամինը Գորիսում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
© Photo : Facebook / Սյունիքի մարզպետարան / Syunik Regional AdministrationՖրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ
Губернатор Сюника Роберт Гукасян встретился с прибывшим в Сюник французским депутатом Европарламента, руководителем делегации партии Les Répucains - LR Франсуа-Кзавье Белламином (11 февраля 2023). Горис - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2023
Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ
Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, որտեղ Բելամինն արձանագրել է, որ Արցախ–Հայաստան ճանապարհը փակ է։ Պատգամավորը նաև հանդիպել է ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։
Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։
«Պարոն Բելամինն Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այնտեղ կատարվողը, քանի որ առաջիկայում Եվրախորհրդարանում պետք է ելույթ ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով։ Նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում։
Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայում առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0