https://arm.sputniknews.ru/20230211/turqiaji-nerkajacucichy-shnvorhakalutjun-e-hajtnel-sireli-rubinjanin-u-kvostanjanin-55202078.html
Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել սիրելի Ռուբինյանին ու Կոստանյանին
Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել սիրելի Ռուբինյանին ու Կոստանյանին
Sputnik Արմենիա
Հայկական բեռնատարները 100 տոննա օգնություն են տանում Թուրքիա։ Քըլըչն ասել է, թե ինչով են բեռնված մեքենաները։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T13:31+0400
2023-02-11T13:31+0400
2023-02-11T13:37+0400
թուրքիա
սերդար քըլըչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55201919_0:84:1025:660_1920x0_80_0_0_800742b0700c7568647935401eafd856.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– Twitter–ի իր էջում գրել է նա։Նա նաև նշել է, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55201919_41:0:952:683_1920x0_80_0_0_ae37d174587950b6cfb7cb157efc412a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սերդար քըլըչ
Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել սիրելի Ռուբինյանին ու Կոստանյանին
13:31 11.02.2023 (Թարմացված է: 13:37 11.02.2023) Հայկական բեռնատարները 100 տոննա օգնություն են տանում Թուրքիա։ Քըլըչն ասել է, թե ինչով են բեռնված մեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– Twitter–ի իր էջում գրել է նա։
Նա նաև
նշել է, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։
Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում
տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։