https://arm.sputniknews.ru/20230211/turqiaji-erkrasharzhy-havasarazvor-er-500-atvomajin-rumbi-pajtjuni-ishkhanutjun-55202949.html
Թուրքիայի երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի. իշխանություն
Թուրքիայի երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի. իշխանություն
Sputnik Արմենիա
Փորձագետները վերլուծում են փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T14:20+0400
2023-02-11T14:20+0400
2023-02-11T14:39+0400
թուրքիա
երկրաշարժ
ատոմային ռումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54886737_0:167:1601:1067_1920x0_80_0_0_eacf7e62296da0b9f41ad4d1c59f5833.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի, տարածաշրջանը բառացիորեն երկու րոպե ցնցվում էր։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Մենք բախվեցինք ավելի մեծ աղետի, քան կանխատեսում էինք: Մենք վերլուծում ենք փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը: Առաջին երկրաշարժը տևեց 65 վայրկյան, ավերիչ ազդեցություն ունեցավ, երկրորդ երկրաշարժը, որը տևեց 45 վայրկյան ևս ավերիչ ազդեցություն ունեցավ: Տարածքը ուժգին ցնցվեց մոտ 2 րոպե, երկու երկրաշարժերը համարժեք էին 500 ատոմային ռումբի պայթյունի էներգիային»,- լրագրողներին ասել է Թաթարը։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54886737_0:0:1423:1067_1920x0_80_0_0_582b7cfba3bfe289a13f53911f4c8d29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, ատոմային ռումբ
թուրքիա, երկրաշարժ, ատոմային ռումբ
Թուրքիայի երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի. իշխանություն
14:20 11.02.2023 (Թարմացված է: 14:39 11.02.2023) Փորձագետները վերլուծում են փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի, տարածաշրջանը բառացիորեն երկու րոպե ցնցվում էր։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը, որի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք բախվեցինք ավելի մեծ աղետի, քան կանխատեսում էինք: Մենք վերլուծում ենք փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը: Առաջին երկրաշարժը տևեց 65 վայրկյան, ավերիչ ազդեցություն ունեցավ, երկրորդ երկրաշարժը, որը տևեց 45 վայրկյան ևս ավերիչ ազդեցություն ունեցավ: Տարածքը ուժգին ցնցվեց մոտ 2 րոպե, երկու երկրաշարժերը համարժեք էին 500 ատոմային ռումբի պայթյունի էներգիային»,- լրագրողներին ասել է Թաթարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։