https://arm.sputniknews.ru/20230211/petrvari-13-ic-wildberriesi-keterum-trvvogh-tvoprakneri-hamar-gumar-kgandzen-55219222.html
Փետրվարի 13-ից «Wildberries»–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի
Փետրվարի 13-ից «Wildberries»–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի
Sputnik Արմենիա
Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T20:58+0400
2023-02-11T20:58+0400
2023-08-03T12:47+0400
վայլդբերիզ (wildberries)
պոլիէթիլենային տոպրակ
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954286_0:122:1600:1022_1920x0_80_0_0_65f0aa74ec17bcc59d6f09854d018225.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վերավաճառքով զբաղվող «Wildberries» առցանց խանութը փետրվարի 13-ից վճար կգանձի պատվերների հանձնման կետերում տրվող պոլիէթիլենային տոպրակների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում ընկերության հաղորդագրությանը։«Եթե պատվերների հանձնման կետերում ձեզ տոպրակ անհրաժեշտ լինի ապրանքի համար, փետրվարի 13-ից դուք այն կկարողանաք գնել», – ասվում է հաղորդագրության մեջ։Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի (40-100 դրամ) և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։«Wildberries»–ը 2004 թվականից գործող ռուսական խոշորագույն առցանց խանութ է։ Ընկերության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում` Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը։ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել տոպրակների վաճառքի արգելքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954286_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3d9ca226bc161e9292df16660ee41031.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , պոլիէթիլենային տոպրակ, փող
վայլդբերիզ (wildberries) , պոլիէթիլենային տոպրակ, փող
Փետրվարի 13-ից «Wildberries»–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի
20:58 11.02.2023 (Թարմացված է: 12:47 03.08.2023) Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վերավաճառքով զբաղվող «Wildberries» առցանց խանութը փետրվարի 13-ից վճար կգանձի պատվերների հանձնման կետերում տրվող պոլիէթիլենային տոպրակների համար։ Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ–ը` հղում ընկերության հաղորդագրությանը։
«Եթե պատվերների հանձնման կետերում ձեզ տոպրակ անհրաժեշտ լինի ապրանքի համար, փետրվարի 13-ից դուք այն կկարողանաք գնել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի (40-100 դրամ) և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
«Wildberries»–ը 2004 թվականից գործող ռուսական խոշորագույն առցանց խանութ է։ Ընկերության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում` Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը։