https://arm.sputniknews.ru/20230211/inchpes-en-bernatarnery-hatel-hajturqakan-sahmany-vorn-arden-30-tari-pak-e-tesanjut-55199714.html
Ինչպես են բեռնատարները հատել հայ–թուրքական սահմանը, որն արդեն 30 տարի փակ է. տեսանյութ
Ինչպես են բեռնատարները հատել հայ–թուրքական սահմանը, որն արդեն 30 տարի փակ է. տեսանյութ
Sputnik Արմենիա
Բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխել Մարգարայի կամրջով։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T11:24+0400
2023-02-11T11:24+0400
2023-02-11T13:31+0400
հայաստան
թուրքիա
բեռնատար
հումանիտար օգնություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55199518_0:0:1280:720_1920x0_80_0_0_359bed5640a1d7e42c1b2dee5d4d1c89.jpg
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армения направила в Турцию гумпомощь через закрытую сухопутную границу
Sputnik Արմենիա
Армения направила в Турцию гумпомощь через закрытую сухопутную границу
2023-02-11T11:24+0400
true
PT0M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55199518_143:0:1103:720_1920x0_80_0_0_6a8557160e29b24a12e5ad0e3262614b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, բեռնատար, հումանիտար օգնություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, թուրքիա, բեռնատար, հումանիտար օգնություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ինչպես են բեռնատարները հատել հայ–թուրքական սահմանը, որն արդեն 30 տարի փակ է. տեսանյութ
11:24 11.02.2023 (Թարմացված է: 13:31 11.02.2023) Բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխել Մարգարայի կամրջով։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։