https://arm.sputniknews.ru/20230211/halepum-haj-prkararnern-ajcelel-en-ekegheci-u-mvom-varel-erkrasharzhi-zvoheri-hishatakin-55211298.html
Հալեպում հայ փրկարարներն այցելել են եկեղեցի ու մոմ վառել երկրաշարժի զոհերի հիշատակին
Հալեպում հայ փրկարարներն այցելել են եկեղեցի ու մոմ վառել երկրաշարժի զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
Հայաստանից մեկնած փրկարարների կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T17:52+0400
2023-02-11T17:52+0400
2023-02-11T18:11+0400
հալեպ
սիրիա
փրկարար
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55209977_0:383:2048:1536_1920x0_80_0_0_433fc354c322d8b79b025a39051ec7aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը, որ փետրվարի 11-ի մեկնել է Հալեպ, այցելել է Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի, որտեղ նրանց ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
հալեպ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0b/55209977_0:0:2048:1536_1920x0_80_0_0_80d58b8c64eebdd40942e257243f557a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հալեպ, սիրիա, փրկարար, եկեղեցի
հալեպ, սիրիա, փրկարար, եկեղեցի
Հալեպում հայ փրկարարներն այցելել են եկեղեցի ու մոմ վառել երկրաշարժի զոհերի հիշատակին
17:52 11.02.2023 (Թարմացված է: 18:11 11.02.2023) Հայաստանից մեկնած փրկարարների կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը, որ փետրվարի 11-ի մեկնել է Հալեպ, այցելել է Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի, որտեղ նրանց ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանը։ Տեղեկությունը հայտնում է
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Սրբազանը դրվատանքի խոսքեր է ասել փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։