https://arm.sputniknews.ru/20230211/finlandiaji-nakhagahy-vstah-e-vor-ir-erkiry-minchev-hulis-nato-i-andam-kdarna-55202698.html
Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
Sputnik Արմենիա
Ֆինլանդիան և Շվեդիան բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T14:00+0400
2023-02-11T14:00+0400
2023-02-11T14:17+0400
ֆինլանդիա
նատօ
ամն
թուրքիա
շվեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_0:83:1600:983_1920x0_80_0_0_46c51959b2452022e50a82e04d435fcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆինլանդիան և Շվեդիան մինչև հուլիս Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ կդառնան։ Ինչպես հայտնում է STT գործակալությունը, այս հայտարարությունն արել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։«Նախագահ Սաուլի Նիինիստյոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան որպես ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ կմասնակցեն Վիլնյուսում հուլիսին (հանդիպումը նախատեսված է հուլիսի 11-12-ին) կայանալիք պաշտպանական դաշինքի գագաթնաժողովին։ Նիինիստյոն ընդգծում է այդ ուղենիշի կարևորությունը` հայտարարելով, որ եթե անդամակցությունը մինչև ամառ տեղի չունենա, դա ավելի մեծ կասկածի տակ կդնի ՆԱՏՕ–ին անդամակցելու ամբողջ գործընթացը», – գրում է գործակալությունը։STT–ին տված հարցազրույցում Նիինիստյոն հիշեցրել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ից բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել երկրներին դաշինքի կազմում արագ ընդգրկելու վերաբերյալ։«Այո՛, տեսնում եմ, որ դա արդեն խնդիր է դարձել ՆԱՏՕ–ի համար։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի երկրները ևս զարմացած էին», – ասել է Նիինիստյոն։Ուշադրության կենտրոնում է Թուրքիայի կողմից հյուսիսային երկրների հայտերի վավերացումը։«Չեմ կարծում, որ նա (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) հասարակական որևէ ճնշման կենթարկվի։ Սակայն եթե ԱՄՆ–ի և Թուրքիայի բանակցություններում որևէ բան բացվի, գուցե դա արդյունք տա», – նշել է Նիինիստյոն։Շվեդիայում հուսով են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ պայմանավորվածության կհասնեն ամռանըՀիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։«Հե՜յ, Շվեդիա՛, մի՛ փորձիր». Էրդողանը դեմ չէ, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ–ին
ֆինլանդիա
ամն
թուրքիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0f56777291cf3aa135f2935e15f1d13b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆինլանդիա, նատօ, ամն, թուրքիա, շվեդիա
ֆինլանդիա, նատօ, ամն, թուրքիա, շվեդիա
Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
14:00 11.02.2023 (Թարմացված է: 14:17 11.02.2023) Ֆինլանդիան և Շվեդիան բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆինլանդիան և Շվեդիան մինչև հուլիս Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ կդառնան։ Ինչպես հայտնում է STT գործակալությունը, այս հայտարարությունն արել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
«Նախագահ Սաուլի Նիինիստյոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան որպես ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ կմասնակցեն Վիլնյուսում հուլիսին (հանդիպումը նախատեսված է հուլիսի 11-12-ին) կայանալիք պաշտպանական դաշինքի գագաթնաժողովին։ Նիինիստյոն ընդգծում է այդ ուղենիշի կարևորությունը` հայտարարելով, որ եթե անդամակցությունը մինչև ամառ տեղի չունենա, դա ավելի մեծ կասկածի տակ կդնի ՆԱՏՕ–ին անդամակցելու ամբողջ գործընթացը», – գրում է գործակալությունը։
STT–ին տված հարցազրույցում Նիինիստյոն հիշեցրել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ից բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել երկրներին դաշինքի կազմում արագ ընդգրկելու վերաբերյալ։
«Այո՛, տեսնում եմ, որ դա արդեն խնդիր է դարձել ՆԱՏՕ–ի համար։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի երկրները ևս զարմացած էին», – ասել է Նիինիստյոն։
Ուշադրության կենտրոնում է Թուրքիայի կողմից հյուսիսային երկրների հայտերի վավերացումը։
«Չեմ կարծում, որ նա (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) հասարակական որևէ ճնշման կենթարկվի։ Սակայն եթե ԱՄՆ–ի և Թուրքիայի բանակցություններում որևէ բան բացվի, գուցե դա արդյունք տա», – նշել է Նիինիստյոն։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։
Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։