00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երկրաշարժը բացեց հայ–թուրքական սահմանը, որն ամենայն հավանականությամբ այլևս չի փակվի

Դիվանագիտական հարաբերություններում նման տերմիններ չեն օգտագործվում. Մինասյան (լուսանկարը՝ Ռուբեն Ռուբինյանի twitter-ից)
Բաժանորդագրվել
Թուրքագետ Նելլի Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ջերմ գրառումը` ուղղված հայ պաշտոնյաներին։ Նա անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի ոչ պաշտոնական բացմանը։
1993թ–ից փակված հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը 30 տարի անց բացվել է ու ամենայն հավանականությամբ այլևս չի փակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց թուրքագետ Նելլի Մինասյանը` մեկնաբանելով փետրվարի 11-ին Մարգարայի կամրջով Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն տեղափոխելու փաստը։
Փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները հայ–թուրքական սահմանը հատել են Մարգարայի կամրջով և ուղևորվել երկրաշարժից տուժած տարածաշրջան։
«Հայ–թուրքական բանակցությունների գործընթացի արդյունքում, ըստ էության, նախատեսվում էր սահմանի բացումը։ Երկրաշարժը ինչ–որ առումով արագացրեց սահմանի բացումը` հայկական կողմից հումանիտար օգնություն առաքելու համար։ Բայց իմ կարծիքով` ինչ–որ գործընթաց կա հենց ցամաքային սահմանի բացման հետ կապված, և, ըստ էության, մենք պետք է սպասենք նման լուրերի»,– ասաց Մինասյանը։
Մեր զրուցակցի խոսքով` հրապարակված տեսանյութերում նկատվում է, որ տասնամյակներ չգործած կամուրջը նախապես վերանորոգվել է` ամենայն հավանականությամբ նախապատրաստելով Հայաստանի ու Թուրքիայի միջև ցամաքային սահմանի պաշտոնական բացմանը։
Բայց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը արագացրեց սահմանի բացման գործընթացն ու արտակարգ պայմաններ ստեղծեց կամրջով հայկական բեռների, տվյալ պարագայում` հումանիտար օգնության առաջին անցումն իրականացնելու համար։
Մարդասիրական այս քայլին թվիթերյան գրառմամբ արձագանքել է Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– գրել է Քըլըչը։
Թուրքագետ Նելլի Մինասյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է թուրք դիվանագետը հատկապես այս երկու պաշտոնյաներին հիշատակել իր գրության մեջ, և «սիրելի» բառը թուրքական դիվանագիտական լեզվում ընդունվա՞ծ տերմին է։
Մասնագետի կարծիքով` Քըլըչը հատկապես Ռուբեն Ռուբինյանին ու Վահան Կոստանյանին է նշել, քանի որ հենց նրանց հետ է ավելի շատ շփում ունեցել հայ–թուրքական բանակցությունների ընթացքում։
«Դիվանագիտական հարաբերություններում նման տերմիններ չեն օգտագործվում։ Ինձ թվում է` դա ուղղակի հատուկ հայկական կողմի ցույց տված օգնության նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն է, որովհետև Թուրքիան իսկապես շատ ծանր վիճակում է, առաջին հերթին օգնող ձեռքերի կարիք իրենք շատ–շատ են զգում»,– ասաց Մինասյանը։
Այդուհանդերձ, մասնագետը թուրք դիվանագետի թվիթերյան գրառումը զուտ անձնական ուղերձ չի դիտարկում` հիշեցնելով, որ այսօր սոցիալական կայքերն ու հատկապես Twitter–ը ամենատարբեր պաշտոնյաների կողմից օգտագործվում են պաշտոնական հայտարարություններ անելու համար։
Նշենք, որ Սերդար Քըլըչն իր գրառման մեջ նաև հայտնել էր, որ բացի փրկարարների 28-հոգանոց խմբից ու փրկարարական տեխնիկայից, Հայաստանը Թուրքիա է ուղարկել 5 բեռնատար մարդասիրական օգնություն` 100 տոննա սննդով, դեղորայքով, ջրով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով։
Լրահոս
0