https://arm.sputniknews.ru/20230210/vor-depqum-hh-artadranqy-singapur-knermutsvi-aranc-maqsaturqi-manramasnum-e-qervobjany-55164680.html
Ո՞ր դեպքում ՀՀ արտադրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի. մանրամասնում է Քերոբյանը
Ո՞ր դեպքում ՀՀ արտադրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի. մանրամասնում է Քերոբյանը
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ տեղական ընկերությունների համար վերլուծություն կկատարի, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն, թե որ ապրանքատեսակների դեպքում... 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T15:07+0400
2023-02-10T15:07+0400
2023-02-10T17:13+0400
հայաստան
սինգապուր
վահան քերոբյան
արտահանում
ապրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50193009_0:84:1600:984_1920x0_80_0_0_4e3e17e9a4157c0e158126b50efc1f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ–ի և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ–ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար:Խոսելով կողմերի սակագնային պարտավորությունների մասին` Քերոբյանը նշեց, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկում 12.229 ապրանք կա: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858–ի համար նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրարկում, 597 ապրանքատեսակի դեպքում մինչև 0% մաքսատուրքի դրույքաչափի իջեցում է նախատեսվում 3 տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ 5 տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Հանումներ են նախատեսված նաև 1.517 ապրանքատեսակի համար։Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշեց, որ 2022–ին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70%–ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը: Երեք երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:Ինչպես է Հայաստանի արդյունաբերությունը զարգացել 2022 թվականին ըստ ոլորտներիՀարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ արտաքին առևտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հետաքրքրությանը և այլ խնդիրների:Նախարարն ընդգծեց` անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների դեպքում Հայաստանը կարող է մրցունակ լինել դեպի Սինգապուր արտահանումների համար: Նա որպես երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններ առաջնային դիտարկեց տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը պետք է տրամադրել միայն դրամով. նախագիծը քննարկվում է
սինգապուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50193009_89:0:1512:1067_1920x0_80_0_0_045cf07b9a31d519e1632c9bc456057e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սինգապուր, վահան քերոբյան, արտահանում, ապրանք
հայաստան, սինգապուր, վահան քերոբյան, արտահանում, ապրանք
Ո՞ր դեպքում ՀՀ արտադրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի. մանրամասնում է Քերոբյանը
15:07 10.02.2023 (Թարմացված է: 17:13 10.02.2023) Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ տեղական ընկերությունների համար վերլուծություն կկատարի, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն, թե որ ապրանքատեսակների դեպքում Հայաստանը կարող է մրցունակ լինել դեպի Սինգապուր արտահանումների համար:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ–ի և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ–ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար:
Խոսելով կողմերի սակագնային պարտավորությունների մասին` Քերոբյանը նշեց, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկում 12.229 ապրանք կա: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858–ի համար նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրարկում, 597 ապրանքատեսակի դեպքում մինչև 0% մաքսատուրքի դրույքաչափի իջեցում է նախատեսվում 3 տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ 5 տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Հանումներ են նախատեսված նաև 1.517 ապրանքատեսակի համար։
«Հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման ուղղությամբ: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ»,– ասաց Քերոբյանը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշեց, որ 2022–ին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70%–ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը: Երեք երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ արտաքին առևտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հետաքրքրությանը և այլ խնդիրների:
Նախարարն ընդգծեց` անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների դեպքում Հայաստանը կարող է մրցունակ լինել դեպի Սինգապուր արտահանումների համար: Նա որպես երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններ առաջնային դիտարկեց տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը: