https://arm.sputniknews.ru/20230210/turqiajum-haj-prkararnery-turq-erekhaji-en-durs-berel-platakneric-55147383.html
Թուրքիայում հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից
Թուրքիայում հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից
Sputnik Արմենիա
Հայ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T11:49+0400
2023-02-10T11:49+0400
2023-02-10T12:06+0400
թուրքիա
երկրաշարժ
երեխա
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55114171_0:0:1280:720_1920x0_80_0_0_788db7d620a821e99d0a172063b89b99.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներ կատարող հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։Էստուկյանը հավելեց, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։«Գանձասար» թերթն էլ հայտնում է, որ հայ փրկարարները Հալեպի Շաար շրջանում շենքերի փլատակներից դուրս են բերել 5 մարմին:Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներՆշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55114171_160:0:1120:720_1920x0_80_0_0_90c28e83b809e2623bd9411d5b8bfbde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, երեխա, փրկարար
թուրքիա, երկրաշարժ, երեխա, փրկարար
Թուրքիայում հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից
11:49 10.02.2023 (Թարմացված է: 12:06 10.02.2023) Հայ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներ կատարող հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Լուր ունեմ, որ հայ փրկարարները մի թուրք երեխայի են դուրս բերել փլատակների տակից, որն առողջ էր»,–ասաց նա։
Էստուկյանը հավելեց, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Գանձասար» թերթն էլ հայտնում է, որ հայ փրկարարները Հալեպի Շաար շրջանում շենքերի փլատակներից դուրս են բերել 5 մարմին:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։