00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սառած ջրվեժներ, ադրենալին և թերապիա. Շիրակի մարզը կանչում է ձմեռային հանգստի սիրահարներին

© Photo : provided by Tigran PetrosyanԶմեռային հանգիստ Շիրակի մարզում
Զմեռային հանգիստ Շիրակի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Զմեռային հանգիստ Շիրակի մարզում
Բաժանորդագրվել
Հատկապես Շիրակի հյուսիսը միշտ է գրավել ձմեռային ակտիվ հանգստի սիրահարներին, սակայն ավանդական դահուկավազքից բացի, մարզը շատ այլ հետաքրքիր առաջարկներ ունի: Եթե մի քանի տարի առաջ գրեթե անհնար էր զբոսաշրջիկներին Շիրակի մարզ բերել, հիմա այդ գործը բավական հեշտացել է:
Ձմեռային տուրիզմ ու հանգիստ առաջարկող ընկերությունները վերջին երկու տարիներին փորձում են նորարարական մոտեցումներ գտնել և նոր առաջարկներ անել, արդյունքում այս տարի նախորդ տարվա համեմատ Շիրակ այցելողների թիվն ավելացել է հատկապես ռելոկանտների ու ներքին զբոսաշրջիկների հաշվին: Թեև Շիրակի մարզպետարանի ծրագրերի ու վերլուծության բաժինը ստույգ տեղեկություն չունի մարզ այցելած զբոսաշրջիկների թվի մասին, բայց զբոսավարները վստահեցնում են, որ այս ձմռանը իրենց տուրերի գնորդների թիվը կրկնակի ավելացել է։
Արդեն երկրորդ տարին է` Հայաստանի զբոսաշրջային ներկապնակում իր ուրույն տեղն ունի սնոուկայտինգը:
© Photo : provided by Tigran PetrosyanԶմեռային հանգիստ Շիրակի մարզում
Активный отдых в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Զմեռային հանգիստ Շիրակի մարզում
«Շիրակի մարզի բնությունն ու եղանակը սնոուկայտինգի ու փաուրկայտինգի համար ամենանպաստավորն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «North Adventures Armenia» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը:
Սակայն սա միակ առաջարկը չէ. շիրակյան լեռները նպաստավոր են հատկապես փորձառու դահուկորդների ու սնուբորդիստների համար, իսկ ավելի սուր ադրենալինի կարիք ունեցողներին ֆրիռայդինգ են առաջարկում։
Շիրակի դռները բաց են նաև ձմեռային թեթև հանգստի սիրահարների համար. նրանց ձյունակոշիկներով տուրեր են առաջարկում:
«Շատ մեծ դաշտ է հատկապես Աշոցքի տարածաշրջանը։ Կարելի է քայլել, զբոսնել նույնիսկ խորը ձյան մեջ,- նշեց Պետրոսյանը` ներկայացնելով նաև այս տարվա նորամուծությունը: – Դա լեռնային թերապիան է, որի ժամանակ նույնիսկ ձյան մեջ դու հնարավորություն ունես նստելու, վայելելու բնությունը և զգալու Շիրակի ձմեռը»:
Նրա խոսքով` սնոուկայտինգի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկները, իսկ ձյունակոշիկներով տուրերի ու լեռնային թերապիայի դեպքում՝ հայերը։
Ձմեռային ակտիվ հանգիստ առաջարկողները շուկայի վերլուծություն են անում և փնտրում նոր ու չբացահայտված տարբերակներ՝ առաջարկելով մեկը մյուսից տարբերվող տուրիստական պրոդուկտներ:
Էքստրեմալ գիշերային քայլարշավ, չմշկավազք՝ ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, լեռների միջև գտնվող սառցե լճի վրա. «Call of Mountains»-ի առաջարկները ևս տարբերվող են:
«Հունվարի ընթացքում քսան տուր ենք ունեցել՝ ավելի քան 107 զբոսաշրջիկ՝ բացառապես ռուսներ, որոնք ներկա պահին բնակվում են Երևանում»,- Sputnik Արմենիային ասաց զբոսաշրջային ընկերության հիմնադիր Արման Ղուկասյանը` նշելով, որ ցանկության դեպքում զբոսաշրջիկներն ուղևորվում են նաև Թռչկան:
© Photo : provided by Tigran PetrosyanԶմեռային հանգիստ Շիրակի մարզում
Активный отдых в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Զմեռային հանգիստ Շիրակի մարզում
Առաջարկները տարբեր են` տեղումներով պայմանավորված, հաշվի են առնում նաև այն փաստը, որ վերջին մեկ տարում Հայաստանում ավելացել է ռուսների և ուկրաինացիների թիվը։
«Նրանք նոր երկիր են եկել ու ուզում են իրենց համար բացահայտել Հայաստանը։ Որքան հետաքրքիր ծառայություններ առաջարկենք, այնքան գոհ կմնան, և հաջորդ անգամ ոչ միայն նրանք կգան, այլև ընկերներն էլ կմիանան նրանց»,- ասաց Արմանը։
Ըստ նրա` եթե մի քանի տարի առաջ գրեթե անհնար էր զբոսաշրջիկներին Շիրակի մարզ բերել, հիմա այդ գործը բավական հեշտացել է. մինչ հանրապետության մյուս շրջաններում սպասում էին վերջին օրերի առատ տեղումներին, Շիրակում այդ խնդիրը չկար, ու ձմեռային հանգստի սիրահարների համար ծառայություններ էին մատուցվում դեռ անցած տարվա դեկտեմբերից:
Լրահոս
0