https://arm.sputniknews.ru/20230210/nakhagah-vahagn-khachaturjany-handipum-e-unecel-varchapet-nikol-pashinjani-het-55179103.html
Անհնար էր անտարբեր մնալ. Փաշինյանը` Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժի մասին
Անհնար էր անտարբեր մնալ. Փաշինյանը` Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետը վստահ է, որ տարածաշրջանում մեր երկրի հարատևությունն ապահովելու համար կարևոր է երկրների հետ հարաբերությունների որակը փոխելը։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T18:16+0400
2023-02-10T18:16+0400
2023-02-10T21:29+0400
վահագն խաչատուրյան
նիկոլ փաշինյան
հանդիպում
թուրքիա
սիրիա
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55179940_0:165:1600:1065_1920x0_80_0_0_33c06625b44aca5ff3cf8340ad878591.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թուրքիայում և Սիրիայում շատ մեծ աղետ է տեղի ունեցել, և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` նախագահը վարչապետին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետ կապված նրա մոտեցման համար` նկատի ունենալով ոչ միայն Սիրիային, այլև Թուրքիային և՛ ցավակցելը, և՛ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնելը։Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին` իրենց կայացրած որոշումներին այդպես վերաբերվելու համար։ Նա կարևորել է նախագահի աջակցությունը կառավարության գործունեությանը։«Եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել, պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55179940_72:0:1492:1065_1920x0_80_0_0_762184cbf319daf0d26d975932f83ea2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, նիկոլ փաշինյան, հանդիպում, թուրքիա, սիրիա, երկրաշարժ, видео
վահագն խաչատուրյան, նիկոլ փաշինյան, հանդիպում, թուրքիա, սիրիա, երկրաշարժ, видео
Անհնար էր անտարբեր մնալ. Փաշինյանը` Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժի մասին
18:16 10.02.2023 (Թարմացված է: 21:29 10.02.2023) Վարչապետը վստահ է, որ տարածաշրջանում մեր երկրի հարատևությունն ապահովելու համար կարևոր է երկրների հետ հարաբերությունների որակը փոխելը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թուրքիայում և Սիրիայում շատ մեծ աղետ է տեղի ունեցել, և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նախագահը վարչապետին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետ կապված նրա մոտեցման համար` նկատի ունենալով ոչ միայն Սիրիային, այլև Թուրքիային և՛ ցավակցելը, և՛ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնելը։
«Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել»,– նշել է նախագահ Խաչատուրյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին` իրենց կայացրած որոշումներին այդպես վերաբերվելու համար։ Նա կարևորել է նախագահի աջակցությունը կառավարության գործունեությանը։
«Եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել, պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։