https://arm.sputniknews.ru/20230210/maky-evs-25-mln-dvolar-e-hatkacrel-erkrasharzhic-tuzhats-siriajin-55194080.html
ՄԱԿ–ը ևս 25 մլն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժած Սիրիային
ՄԱԿ–ը ևս 25 մլն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժած Սիրիային
Sputnik Արմենիա
Լրացուցիչ միջոցները կուղղվեն հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի կարիքները հոգալու համար։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T23:36+0400
2023-02-10T23:36+0400
2023-02-10T23:36+0400
սիրիա
երկրաշարժ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54988295_0:0:3072:1728_1920x0_80_0_0_80e2d297d7f79c72603155500700fdcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարգադրել է 25 մլն դոլար տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ՄԱԿ–ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից հատկացրած լրացուցիչ միջոցները կուղղվեն երկրաշարժից տուժած հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի որոշ կարիքներն ապահովելուն։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54988295_341:0:3072:2048_1920x0_80_0_0_796dc6b18df1253f12dcf8d5c32112ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, երկրաշարժ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), օգնություն
սիրիա, երկրաշարժ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), օգնություն
ՄԱԿ–ը ևս 25 մլն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժած Սիրիային
Լրացուցիչ միջոցները կուղղվեն հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի կարիքները հոգալու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարգադրել է 25 մլն դոլար տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՄԱԿ–ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից հատկացրած լրացուցիչ միջոցները կուղղվեն երկրաշարժից տուժած հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի որոշ կարիքներն ապահովելուն։
Ավելի վաղ այս շաբաթ ՄԱԿ–ն արդեն 25 մլն դոլար փոխանցել էր։ Այսպիսով, մարդասիրական գործողությունների համար հիմնադրամից հատկացրած ընդհանուր գումարը կազմեց50 մլն դոլար։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։