00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը պետք է տրամադրել միայն դրամով. նախագիծը քննարկվում է

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանի առաջարկած կարգավորումը չի վերաբերում բիզնես վարկերին:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ։ Այսօր Ազգային ժողովում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` ներկայացնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Պատգամավորը նշեց, որ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար։ Սա հատկապես ռիսկային է այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային արտարժութային վարկեր ունեն: Նրա խոսքով` այս պարագայում խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային վարկերի դեպքում։
«Երկու ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Եվ այն քաղաքացին, որը, օրինակ, եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր արդեն 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի, քանի որ փոխարժեքը հասել է 427-ի: Եվ եթե քաղաքացին 2 տոկոս ավել ցածր վարկ ստանալու համար եվրոյով էր վարկ վերցրել, ապա նրա վարկը 2 ամսում արդեն 9 տոկոսով թանկացել է: Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ, եթե քաղաքացիները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող և չպիտի ստանան արտարժութային վարկեր»,-ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ մեծ հաշվով ՀՀ քաղաքացիներն իրենց եկամուտները ստանում են դրամով:
Պապոյանը շեշտեց՝ խնդիրը հատկապես տարածված է այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական շատ բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են, օրինակ, հիփոթեքային վարկի՝ 1-2 տոկոսով ավելի էժան լինելու գայթակղությամբ:
ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ. ՔՊ–ի նոր նախագիծը
«Հիփոթեքային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, մոտ 1.5 տոկոս է, սակայն արտարժութայինը հասնում է մոտ 4-4,5 տոկոսի»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին` արդյոք այս կարգավորումները վերաբերելու են բիզնես վարկերին, Պապոյանը վստահեցրեց, որ ոչ, քանի որ գործարարները ոչ միայն դրամով, այլև արտարժույթով են աշխատում։ Նրա խոսքով` այդ դեպքում նմանատիպ սահմանափակումներ անելը տրամաբանական չէ, որովհետև շատ հաճախ դոլարով կամ այլ արժույթով ապրանք կարող են արտահանել կամ ներմուծել։
Սպառողական վարկերի դեպքում այս սահմանափակումն արդեն իսկ կար, այսինքն` կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին:
Օտարերկրյա քաղաքացիների ավանդները ՀՀ բանկերում 2022–ին կրկնակի ավելացել են. ԿԲ-ի տվյալները
Լրահոս
0