https://arm.sputniknews.ru/20230210/haj-prkararnery-turqiajum-ev-siriajum-sharunakum-en-plataknerum-mardkanc-vorvonel-55186366.html
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Sputnik Արմենիա
Հայկական խմբերը համագործակցվում են ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ այլ որոնողափրկարարական թիմերի հետ։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T19:38+0400
2023-02-10T19:38+0400
2023-02-10T19:41+0400
երկրաշարժ
թուրքիա
սիրիա
հայաստան
փրկարար
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55181592_0:138:1170:796_1920x0_80_0_0_fea1b6a89d2f722ec1f5933c7f70ec4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայկական որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները Թուրքիայում և Սիրիայում` ուժգին երկրաշարժից տուժած տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։«Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում»,– նշված է հաղորդագրության մեջ։Փրկարարների աշխատանքներն ուղղված են ավերածությունների հետևանքները վերացնելուն, փլուզված շենքերում մարդկանց որոնելուն։ Նրանք քանդում, բացում են փլատակները, վրաններ են տեղադրում, առաջին օգնություն ցուցաբերում։Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55181592_0:28:1170:906_1920x0_80_0_0_e057f84217991a46504e6dd92f96ba34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, թուրքիա, սիրիա, հայաստան, փրկարար, հայ
երկրաշարժ, թուրքիա, սիրիա, հայաստան, փրկարար, հայ
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
19:38 10.02.2023 (Թարմացված է: 19:41 10.02.2023) Հայկական խմբերը համագործակցվում են ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ այլ որոնողափրկարարական թիմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայկական որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները Թուրքիայում և Սիրիայում` ուժգին երկրաշարժից տուժած տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։ «Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարների աշխատանքներն ուղղված են ավերածությունների հետևանքները վերացնելուն, փլուզված շենքերում մարդկանց որոնելուն։ Նրանք քանդում, բացում են փլատակները, վրաններ են տեղադրում, առաջին օգնություն ցուցաբերում։
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։