00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Չարչյանին այժմ մեղադրելը զուտ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակ ունի․ Հայրապետյան

Չարչյանին այս փուլում մեղադրելը հետապնդում է զուտ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակ․ Ռոբերտ Հայրապետյան
Բաժանորդագրվել
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու թեմային։
Իշխանությունն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ընդդիմադիր դիրքավորում ունեցող, հանրության մեջ ծանր կշիռ ու մեծ համբավ ունեցող մարդիկ այս կամ այն կերպ թաթախված են ապօրինությունների ու հանցագործությունների մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը` խոսելով պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքների մասին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության համաձայն` Արմեն Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
«Պրոֆեսոր Չարչյանի գործում իրավական կոմպոնենտը, ըստ իս, առկա է այնքանով, որքանով որ հանրային քրեական հետապնդում առհասարակ հարուցում են` առաջնորդվելով քրեական դատավարությամբ։ Կապն իրավաբանության հետ ավարտվում է այսքանով։ «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հայտնի գործը վաղուց է եղել, նա էլ վաղուց համալրել է հանգուցյալների շարքը։ Երբ Արմեն Չարչյանը ստանձնեց ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը` ձեռք բերելով անձեռնմխելիություն, այն ժամանակվա գլխավոր դատըախազ Արթուր Դավթյանը դրանից հետո շարունակել է պաշտոնավարել, և ինչու՞ հենց հիմա հիմք առաջացավ նորից վերաբացելու այդ քրեական գործն ու նորից քննելու փորձագետների կողմից նախկինում տրված եզրակացությունը, ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հստակ չի պատասխանում»,– նշեց Հայրապետյանը։
Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ նրա, այն է, որ Արթուր Սարգսյանը աջակցել էր հանցագործներին (քանի որ ՊՊԾ գունդը գրոհած անձանց նկատմամբ արդեն իսկ ուժի մեջ մտած դատավճիռ կա), նրա նկատմամբ նույնպես հարուցվել էր քրեական գործ, կալանավորումն ընտրվել էր որպես խափանման միջոց, այնուհետև նրա առողջական վիճակը վատթարացել էր և նա տեղափոխվել էր բժշկական հաստատություն, որտեղից դիմել էր փախուստի։ Երկար ժամանակ Սարգսյանը թաքնվել է իրավապահ համակարգից և երբ առողջական վիճակն ակնհայտորեն վատացել է ու պետք էր նրան կրկին բերել բժշկական հաստատություն, ստիպված նորից ինքնակամ ներկայացել է։
Հաշվի առնելով վերոնշյալը` Հայրապետյանը պնդում է, որ Չարչյանի տված եզրակացությունից հետո վրա հասած հանգամանքներն այնքան բազմաթիվ են և առողջության վրա այնքան ազդող, որ պատգամավորին այս փուլում մեղադրելն, ըստ իրավաբանի, հետապնդում է զուտ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակ։ Նա շեշտեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինքն է նշել, որ տվյալ գործով վաղեմության ժամկետն արդեն անցել է, և անգամ եթե Արմեն Չարչյանը մեղավոր ճանաչվի, միևնույն է, Քրեական օրենսգրքի նոր կարգավորումների շրջանակում դատավորը կկայացնի նոր վճիռ, որն ըստ էության չի ենթադրում պատժի կրում։
Եթե Սեյրան Օհանյանը նույնիսկ մեղավոր ճանաչվի, պատիժ չի նշանակվի. Արսեն Բաբայան
Իրավաբանի գնահատմամբ` իշխանությունը նպատակ ունի ևս մեկ անգամ արատավորելու Արմեն Չարչյանի բարի համբավը` ցույց տալով, որ նա որոշակի առերևույթ հանցավոր գործողություններ է արել։ Իշխանությունը դրանով ձգտում է նաև հանրության ուշադրությունը շեղել առավել կարևոր թեմաներից, որոնցից մեկն էլ, Հայրապետյանի հիշատակմամբ, անհասկանալի պայմաններում 15 զինծառայողների այրվելու դեպքն է։
«Չեմ կարծում, որ Արմեն Չարչյանի պատգամավորական գործունեությունը կամ իշխող քաղաքական վարչախմբին վնաս հասցնելու ենթադրյալ հնարավորությունը կամ կարողությունը դրվել է կշեռքի նժարների վրա։ Այստեղ խնդիրը ոչ այնքան նրա ակտիվ լինելն ու իշխանությանը հրապարակայնորեն քննադատելն է, այլ ընդամենը ընդդիմությանը, քաղաքական ընդդիմախոսներին արատավորելու և բարի համբավ ունեցող մարդկանց ժողովրդի աչքից գցելու նպատակ է հետապնդում»,– ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպիսով, նրա նկատմամբ հնարավոր կլինի հանրային քրեական հետապնդում հարուցել։
Լրահոս
0