00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՀԿ–ն պատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, թեկնածուն Ռոստոմյանը կլինի. ԶԼՄ

© Sputnik / Asatur Yesayants Грачья Ростомян
Грачья Ростомян  - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի տեղեկություններով` Հրաչյա Ռոստոմյանը որոշել է քաղաքական դաշտ մուտք գործել` առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, քաղաքապետի թեկնածուն էլ հավանաբար կլինի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների և անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու»,– գրում է պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Հրաչյա Ռոստոմյանի նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլևս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։
Թերթը զրուցել է նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս մեկնաբանել է, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որևէ քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձևաչափի վերաբերյալ։
«Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, և որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որևէ լուր չեմ մեկնաբանելու»,– ասել է Տոնոյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Լրահոս
0