https://arm.sputniknews.ru/20230210/arcakhum-ktrvonvov-ktramadrven-naev-mirgy-banjareghenn-u-dzun-55187858.html
Արցախում կտրոնով կտրամադրվեն նաև միրգը, բանջարեղենն ու ձուն
Արցախում կտրոնով կտրամադրվեն նաև միրգը, բանջարեղենն ու ձուն
Sputnik Արմենիա
Գրեթե 3 շաբաթ է` պարենային որոշ ապրանքներ Արցախում բացառապես կտրոնով են տրամադրվում։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T19:58+0400
2023-02-10T19:58+0400
2023-02-10T20:06+0400
արցախ
միրգ
բանջարեղեն
ձու
սննդամթերք
լաչինի միջանցք
շրջափակում
կտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40737264_0:183:3279:2027_1920x0_80_0_0_3da6ed3de576ca3f50d9e29141d44e0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:Նշվում է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը։Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40737264_189:0:2920:2048_1920x0_80_0_0_3a944e9f71ab752d5c1ea1dd77767e4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, միրգ, բանջարեղեն, ձու, սննդամթերք, լաչինի միջանցք, շրջափակում, կտրոն
արցախ, միրգ, բանջարեղեն, ձու, սննդամթերք, լաչինի միջանցք, շրջափակում, կտրոն
Արցախում կտրոնով կտրամադրվեն նաև միրգը, բանջարեղենն ու ձուն
19:58 10.02.2023 (Թարմացված է: 20:06 10.02.2023) Գրեթե 3 շաբաթ է` պարենային որոշ ապրանքներ Արցախում բացառապես կտրոնով են տրամադրվում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Արցախում մի շարք մթերքներ վաճառվում են միայն կտրոնով։ Սպառողներին կտրոնով են տրամադրվում 5 անուն պարենային ապրանքատեսակներ` շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, բրինձ։ Կտրոնով է տրամադրվում նաև լվացքի փոշին։
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։