https://arm.sputniknews.ru/20230210/amn-n-chi-taqcnum-vor-dzhgvoh-e-rdi-ev-kentrvonakan-asiaji-erkrneri-kaperic-rd-agn-55142382.html
ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով` Արևմուտքն այսօր ճնշում է գործադրում ՌԴ–ի բոլոր ռազմավարական գործընկերների վրա։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T09:55+0400
2023-02-10T09:55+0400
2023-02-10T09:56+0400
ռուսաստան
արևմուտք
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55141485_0:336:2719:1865_1920x0_80_0_0_7da80f7d326eddeb7458c64af961164f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների խոր կապերից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը։Դիվանագետի խոսքով` ակնհայտ է, որ ՌԴ բոլոր ռազմավարական գործընկերներն այսօր ուժեղ ճնշման են ենթարկվում Արևմուտքի կողմից։ Պաշտոնական ալիքների հետ մեկտեղ դրան «մեղմ» մասնակցում են վերահսկվող ՀԿ-ները, ԶԼՄ-ները և բլոգերները։ԱՄՆ-ի կազմակերպած «Հյուսիսային հոսքերի» պայթյունը «Պոլիշինելի գաղտնիքն» էր«Երբեմն ապշում ես, թե ինչպես են վերջիններս խուսափում ռուսատյաց և ազգայնական պատմությունների, քարանձավային «կենցաղային ազգայնականության» դրսևորման կոչերի պատասխանատվությունից։ Էլ չեմ խոսում մեր ընդհանուր պատմությունը ամբողջությամբ սևացնելու փորձերի մասին։ Իսկ առանց դրա, բոլոր դրական և դրամատիկ գծերով հանդերձ, չէին լինի շատ ձեռքբերումներ, որոնցով այժմ հպարտանում ենք և՛ մենք, և՛ Կենտրոնական Ասիայի մեր եղբայրական հարևանները», - ընդգծել է նա։Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում, որտեղ կարող է հավասարակշռել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը: Նա նաև ասել էր, որ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցության ընդլայնման և Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքների կառուցման կողմնակից է։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55141485_0:4:2719:2043_1920x0_80_0_0_d6f6187c971ecfcf56722891ebc098c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արևմուտք, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան, արևմուտք, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆ
09:55 10.02.2023 (Թարմացված է: 09:56 10.02.2023) Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով` Արևմուտքն այսօր ճնշում է գործադրում ՌԴ–ի բոլոր ռազմավարական գործընկերների վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների խոր կապերից։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը։
«Ընթացիկ իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ–ն ինքնուրույն չի կարողանում ընտրել իր տարածաշրջանային ռազմավարությունը։ Նրա նպատակներն ու տեխնիկան ամերիկյան գաղափարների կրկնություն է: Իսկ Վաշինգտոնը չի թաքցնում, որ դժգոհ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի խոր կապերից, դրանց դաշնակցային բնույթից»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով` ակնհայտ է, որ ՌԴ բոլոր ռազմավարական գործընկերներն այսօր ուժեղ ճնշման են ենթարկվում Արևմուտքի կողմից։ Պաշտոնական ալիքների հետ մեկտեղ դրան «մեղմ» մասնակցում են վերահսկվող ՀԿ-ները, ԶԼՄ-ները և բլոգերները։
«Երբեմն ապշում ես, թե ինչպես են վերջիններս խուսափում ռուսատյաց և ազգայնական պատմությունների, քարանձավային «կենցաղային ազգայնականության» դրսևորման կոչերի պատասխանատվությունից։ Էլ չեմ խոսում մեր ընդհանուր պատմությունը ամբողջությամբ սևացնելու փորձերի մասին։ Իսկ առանց դրա, բոլոր դրական և դրամատիկ գծերով հանդերձ, չէին լինի շատ ձեռքբերումներ, որոնցով այժմ հպարտանում ենք և՛ մենք, և՛ Կենտրոնական Ասիայի մեր եղբայրական հարևանները», - ընդգծել է նա։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում, որտեղ կարող է հավասարակշռել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը: Նա նաև ասել էր, որ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցության ընդլայնման և Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքների կառուցման կողմնակից է։