https://arm.sputniknews.ru/20230209/zelenskin-khvostvovanel-e-vor-cher-el-patrastvum-katarel-minski-hamadzajnagrery-55135898.html
Զելենսկին խոստովանել է, որ չէր էլ պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը
Զելենսկին խոստովանել է, որ չէր էլ պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը
Sputnik Արմենիա
Նրա խոսքով` ուկրաինական կողմը համաձայնագիրն օգտագործել է միայն ռազմագերիների փոխանակման համար։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T20:34+0400
2023-02-09T20:34+0400
2023-02-09T21:03+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
եահկ մինսկի խումբ
մինսկ
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902393_0:0:1601:901_1920x0_80_0_0_8d078e4b4ed01f98b9d62b4b04a0fddd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դեռ շուտ էր ասել, որ Մինսկի համաձայնագրերն «անիրագործելի» են, և որ ինքը չի էլ պատրաստվում իրագործել դրանք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Ես էմանուել Մակրոնին և Անգելա Մերկելին ասել եմ` մենք չենք կարողանա դա իրագործել»,-ասել է Զելենսկին այսօր Spiegel-ին տված հարցազրույցում:Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ նույն բանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` 2019 թվականին նրա հետ «նորմանդական» ձևաչափով առաջին և վերջին հանդիպման ժամանակ։Ավելի վաղ Մերկելը (2005-2021 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը) ասել էր, որ «2014 թվականի Մինսկի համաձայնագիրը Ուկրաինային ժամանակ տալու փորձ էր», որպեսզի այն ուժեղանա։ Ավելի ուշ Օլանդը, որը 2012-2017 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, Մերկելի հետ համաձայնել էր, որ Մինսկի համաձայնագրերը Կիևի ռեժիմին ժամանակ են տվել ուժեղանալու համար:Սունակն ասել է, որ Զելենսկու հետ քննարկել է ավելի մեծ հեռահարության զենքի մատակարարումըԵրկուսն էլ մասնակցել են «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին, որի ընթացքում համակարգային միջոցառումներ են համաձայնեցվել Մինսկի համաձայնագրերի կատարման համար։ Բորիս Ջոնսոնը հունվարի վերջին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների նորմանդական ձևաչափը «դիվանագիտական իմիտացիա» էր:
ուկրաինա
մինսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902393_56:0:1479:1067_1920x0_80_0_0_b7ab62b55f30974dff4a5d407de4a385.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, եահկ մինսկի խումբ, մինսկ, համաձայնագիր
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, եահկ մինսկի խումբ, մինսկ, համաձայնագիր
Զելենսկին խոստովանել է, որ չէր էլ պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը
20:34 09.02.2023 (Թարմացված է: 21:03 09.02.2023) Նրա խոսքով` ուկրաինական կողմը համաձայնագիրն օգտագործել է միայն ռազմագերիների փոխանակման համար։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դեռ շուտ էր ասել, որ Մինսկի համաձայնագրերն «անիրագործելի» են, և որ ինքը չի էլ պատրաստվում իրագործել դրանք: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես էմանուել Մակրոնին և Անգելա Մերկելին ասել եմ` մենք չենք կարողանա դա իրագործել»,-ասել է Զելենսկին այսօր Spiegel-ին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ նույն բանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` 2019 թվականին նրա հետ «նորմանդական» ձևաչափով առաջին և վերջին հանդիպման ժամանակ։
«Ես նրան ասացի նույնը, ինչ մյուս երկուսին: Նրանք զարմացան և պատասխանեցին` եթե մենք նախապես իմանայինք, որ դուք կփոխեք մեր հանդիպման իմաստը, ապա խնդիրներ կլինեին դեռ գագաթնաժողովից առաջ»,- ավելացրել է Զելենսկին:
Ավելի վաղ Մերկելը (2005-2021 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը) ասել էր, որ «2014 թվականի Մինսկի համաձայնագիրը Ուկրաինային ժամանակ տալու փորձ էր», որպեսզի այն ուժեղանա։ Ավելի ուշ Օլանդը, որը 2012-2017 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, Մերկելի հետ համաձայնել էր, որ Մինսկի համաձայնագրերը Կիևի ռեժիմին ժամանակ են տվել ուժեղանալու համար:
Երկուսն էլ մասնակցել են «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին, որի ընթացքում համակարգային միջոցառումներ են համաձայնեցվել Մինսկի համաձայնագրերի կատարման համար։ Բորիս Ջոնսոնը հունվարի վերջին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների նորմանդական ձևաչափը «դիվանագիտական իմիտացիա» էր: