https://arm.sputniknews.ru/20230209/rdn-arajin-angam-anyndmej-100-tiezerakan-anvtar-ardzakum-e-irakanacrel-meknarki-kadrer-55097280.html
ՌԴ–ն առաջին անգամ անընդմեջ 100 տիեզերական անվթար արձակում է իրականացրել. մեկնարկի կադրեր
ՌԴ–ն առաջին անգամ անընդմեջ 100 տիեզերական անվթար արձակում է իրականացրել. մեկնարկի կադրեր
Sputnik Արմենիա
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2021 թվականին։ Այն ժամանակ հաջողվել էր անընդմեջ 60 հաջող արձակում իրականացնել։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T12:42+0400
2023-02-09T12:42+0400
2023-02-09T12:43+0400
տիեզերք
ռուսաստան
հրթիռ
տեսանյութեր
տեսանյութ
«բայկոնուր» տիեզերակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55090433_19:0:1916:1067_1920x0_80_0_0_760739bffabb9f8f2385ac67789a8116.jpg
2018 թվականի հոկտեմբերից ի վեր «Ռոսկոսմոսն» առաջին անգամ ժամանակակից ՌԴ–ի պատմության մեջ տիեզերական հրթիռների անընդմեջ 100 անվթար արձակում է իրականացրել։Ինչպես հայտնում է «Ռոսկոսմոսը»` «Բայկոնուր» տիեզերակայանից իրականացվել է 46 մեկնարկ, «Պլեսեցկից»` 36, «Վոստոչնի» տիեզերակայանից և Գվիանայի տիեզերական կենտրոնից էլ` 9-ական։Դրանցից 82–ը բաժին են հասել «Սոյուզ» հրթիռներին, 11-ը` «Պրոտոն-Մ»–ին, 4-ը` «Անգարային», մնացած 3-ը` «Ռոկոտ» կրող հրթիռներին։Հրթիռը պետք է բեռնատարը դուրս բերի երկրի շուրջ գտվող ուղեծիր, որից հետո այն ինքնուրույն կթռչի դեպի Միջազգային տիեզերակայան։ Արձակումը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին։«Պրոգրես ՄՍ-22»–ը ՄՏԿ ավելի քան 2.5 տոննա բեռ կհասցնի։ Այն ներառում է 1354 կգ չոր բեռ անձնակազմի համար և կայանի համակարգեր, 720 կգ վառելիք, 420 լ խմելու ջուր, 40 կգ ազոտ, տիեզերական ուսումնասիրությունների սարքեր։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին ՌԴ ժամանակակից պատմության մեջ ազգային ռեկորդ էր սահմանվել` տիեզերական կրող հրթիռների անընդմեջ 60 հաջող արձակում իրականացնելով։ Նախորդ ձեռքբերումը կազմել էր 59 արձակում, որն իրականացվել էր 1992 թվականի փետրվարից մինչև 1993 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում։
«բայկոնուր» տիեզերակայան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55090433_296:0:1719:1067_1920x0_80_0_0_e4760b4cd29ecbd5c3961c55e0515e9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիեզերք, ռուսաստան, հրթիռ, տեսանյութեր, տեսանյութ, «բայկոնուր» տիեզերակայան, видео
տիեզերք, ռուսաստան, հրթիռ, տեսանյութեր, տեսանյութ, «բայկոնուր» տիեզերակայան, видео
ՌԴ–ն առաջին անգամ անընդմեջ 100 տիեզերական անվթար արձակում է իրականացրել. մեկնարկի կադրեր
12:42 09.02.2023 (Թարմացված է: 12:43 09.02.2023) Նախորդ ռեկորդը գրանցվել է 2021 թվականին։ Այն ժամանակ հաջողվել էր անընդմեջ 60 հաջող արձակում իրականացնել։
2018 թվականի հոկտեմբերից ի վեր «Ռոսկոսմոսն» առաջին անգամ ժամանակակից ՌԴ–ի պատմության մեջ տիեզերական հրթիռների անընդմեջ 100 անվթար արձակում է իրականացրել։
Ինչպես հայտնում է «Ռոսկոսմոսը»` «Բայկոնուր» տիեզերակայանից իրականացվել է 46 մեկնարկ, «Պլեսեցկից»` 36, «Վոստոչնի» տիեզերակայանից և Գվիանայի տիեզերական կենտրոնից էլ` 9-ական։
Դրանցից 82–ը բաժին են հասել «Սոյուզ» հրթիռներին, 11-ը` «Պրոտոն-Մ»–ին, 4-ը` «Անգարային», մնացած 3-ը` «Ռոկոտ» կրող հրթիռներին։
Փետրվարի 9-ին «Ռոսկոսմոսը» հայտնել է նաև, որ «Սոյուզ-2.1ա» հրթիռը, որի վրա պատկերված է «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանը, մեկնարկել է «Բայկոնուր» տիեզերակայանից, Միջազգային տիեզերակայան «Պրոգրես ՄՍ-22» բեռնատար տիեզերանավն ուղարկելու համար։
Հրթիռը պետք է բեռնատարը դուրս բերի երկրի շուրջ գտվող ուղեծիր, որից հետո այն ինքնուրույն կթռչի դեպի Միջազգային տիեզերակայան։ Արձակումը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին։
«Պրոգրես ՄՍ-22»–ը ՄՏԿ ավելի քան 2.5 տոննա բեռ կհասցնի։ Այն ներառում է 1354 կգ չոր բեռ անձնակազմի համար և կայանի համակարգեր, 720 կգ վառելիք, 420 լ խմելու ջուր, 40 կգ ազոտ, տիեզերական ուսումնասիրությունների սարքեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին ՌԴ ժամանակակից պատմության մեջ ազգային ռեկորդ էր սահմանվել` տիեզերական կրող հրթիռների անընդմեջ 60 հաջող արձակում իրականացնելով։ Նախորդ ձեռքբերումը կազմել էր 59 արձակում, որն իրականացվել էր 1992 թվականի փետրվարից մինչև 1993 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում։