https://arm.sputniknews.ru/20230209/mvoldvovajum-rusalezu-zlmin-tuganel-en-ukrainajic-nvorutjunneri-bacakajutjan-hamar-55140811.html
Մոլդովայում ռուսալեզու ԶԼՄ–ին տուգանել են Ուկրաինայից նորությունների բացակայության համար
Մոլդովայում ռուսալեզու ԶԼՄ–ին տուգանել են Ուկրաինայից նորությունների բացակայության համար
Sputnik Արմենիա
Ren-TV Moldova հեռուստաալիքը, բացի իր սեփական արտադրության ծրագրերից, վերահեռարձակում է ռուսական REN-TV հեռուստաալիքի հաղորդումները: 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T23:39+0400
2023-02-09T23:39+0400
2023-02-09T23:39+0400
մոլդովա
տուգանք
հեռուստատեսություն
rt–ի հեռուստաալիքներ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42335140_0:0:3215:1808_1920x0_80_0_0_885abf9cff2ebb88ff3eda4216cc3b9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Մոլդովական Ren-TV Moldova հեռուստաալիքը տուգանվել է 30 հազար լեյով (1,6 հազար դոլար Ուկրաինայից նորությունների բացակայության համար: Համապատասխան որոշումը հրապարակվել է հանրապետության Հեռուստառադիոհեռարձակման խորհրդի պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ԵՄ-ում Sputnik-ի և RT-ի արգելումն անօրինական է. եվրոպացի պաշտոնյաԱվելի վաղ Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության փոխնախագահ Միխայ Պոպշոյը հայտարարել էր, որ չէր ցանկանա երկրում տեսնել ռուսական դաշնային հեռուստաալիքներ «քարոզչության պատճառով»: Խոսելով երկրում վեց ընդդիմադիր հեռուստաալիքների փակման մասին` քաղաքական գործիչը հայտարարել էր, որ այդ որոշումն ուշացած էր և հեռուստաալիքների հեռարձակումը պետք էր դադարեցնել դեռևս 2022 թվականի սկզբին։ Նա նրանց մեղադրել էր նաև «լռությամբ քարոզչության» համար, քանի որ ալիքներն իբր չեն լուսաբանել իրավիճակն Ուկրաինայում։Ընդ որում, նա հստակեցրել է, որ հինգ օրվա ընթացքում հեռուստաալիքի նորությունների 57 տոկոսը նվիրված է եղել բացառապես միջազգային իրադարձություններին, այդ թվում` ԱՄՆ-ին, Բրազիլիային, Պերուին, Չեխիային, Կոլումբիային:«Իսկ Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Ռումինիայի մասին չի հաղորդվել։ Դա կոռեկտ տեղեկատվության բացակայություն է»,-հավելել է Գոնցան։RT DE հեռուստաալիքը ճնշումների պատճառով դադարեցնում է գործունեությունը ԳերմանիայումՄոլդովայի իշխանությունները դեկտեմբերի 16-ին կասեցրել են ընդդիմադիր և առաջատար ռուսալեզու Primul in Moldova, RTR Moldova, Accent TV, NTV Moldova, TV6, Orhei TV հեռուստաալիքների արտոնագրերն այն հիմքով, որ դրանք, իբր, անբարեխիղճ կերպով են լուսաբանում երկրում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը։ Որոշումը բացատրում են ապատեղեկատվության ռիսկով։ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Քիշնևի որոշումը դիտարկում է որպես քաղաքական գրաքննության ակտ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ այդպիսի գործողություններն անարգանք են ԶԼՄ-ների բազմակարծության սկզբունքի նկատմամբ և տեղեկատվության ազատության իրավունքի կոպտագույն ոտնահարում են հանդիսանում։ Բացի այդ, Մոսկվան դա որակում է որպես «ազգային փոքրամասնությունների իրավունքների ցինիկ ոտնահարում»:
մոլդովա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42335140_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e3e56740bd0270fb13b4a0ebb792172c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, տուգանք, հեռուստատեսություն, rt–ի հեռուստաալիքներ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
մոլդովա, տուգանք, հեռուստատեսություն, rt–ի հեռուստաալիքներ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
Մոլդովայում ռուսալեզու ԶԼՄ–ին տուգանել են Ուկրաինայից նորությունների բացակայության համար
Ren-TV Moldova հեռուստաալիքը, բացի իր սեփական արտադրության ծրագրերից, վերահեռարձակում է ռուսական REN-TV հեռուստաալիքի հաղորդումները:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Մոլդովական Ren-TV Moldova հեռուստաալիքը տուգանվել է 30 հազար լեյով (1,6 հազար դոլար Ուկրաինայից նորությունների բացակայության համար: Համապատասխան որոշումը հրապարակվել է հանրապետության Հեռուստառադիոհեռարձակման խորհրդի պաշտոնական կայքում, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության փոխնախագահ Միխայ Պոպշոյը հայտարարել էր, որ չէր ցանկանա երկրում տեսնել ռուսական դաշնային հեռուստաալիքներ «քարոզչության պատճառով»: Խոսելով երկրում վեց ընդդիմադիր հեռուստաալիքների փակման մասին` քաղաքական գործիչը հայտարարել էր, որ այդ որոշումն ուշացած էր և հեռուստաալիքների հեռարձակումը պետք էր դադարեցնել դեռևս 2022 թվականի սկզբին։ Նա նրանց մեղադրել էր նաև «լռությամբ քարոզչության» համար, քանի որ ալիքներն իբր չեն լուսաբանել իրավիճակն Ուկրաինայում։
«Մեդիա-ծառայությունների մատակարարը օրենսդրության մի քանի դրույթ է խախտել.. որոշ դեպքերում Ren-TV Moldova հեռուստաալիքին տրվել է հրապարակային նախազգուշացում։ Ինչպես նաև 30 հազար լեյի չափով տուգանք է նշանակվել։ Մեկ շաբաթվա ընթացքում նորությունների հինգ թողարկումներում ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչ է կատարվում Մոլդովայի հետ սահմանին` հարևան Ուկրաինայում»,-նշել է երկրի փոխնախագահ Անետա Գոնցան։
Ընդ որում, նա հստակեցրել է, որ հինգ օրվա ընթացքում հեռուստաալիքի նորությունների 57 տոկոսը նվիրված է եղել բացառապես միջազգային իրադարձություններին, այդ թվում` ԱՄՆ-ին, Բրազիլիային, Պերուին, Չեխիային, Կոլումբիային:
«Իսկ Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Ռումինիայի մասին չի հաղորդվել։ Դա կոռեկտ տեղեկատվության բացակայություն է»,-հավելել է Գոնցան։
Մոլդովայի իշխանությունները դեկտեմբերի 16-ին կասեցրել են ընդդիմադիր և առաջատար ռուսալեզու Primul in Moldova, RTR Moldova, Accent TV, NTV Moldova, TV6, Orhei TV հեռուստաալիքների արտոնագրերն այն հիմքով, որ դրանք, իբր, անբարեխիղճ կերպով են լուսաբանում երկրում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը։ Որոշումը բացատրում են ապատեղեկատվության ռիսկով։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Քիշնևի որոշումը դիտարկում է որպես քաղաքական գրաքննության ակտ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ այդպիսի գործողություններն անարգանք են ԶԼՄ-ների բազմակարծության սկզբունքի նկատմամբ և տեղեկատվության ազատության իրավունքի կոպտագույն ոտնահարում են հանդիսանում։ Բացի այդ, Մոսկվան դա որակում է որպես «ազգային փոքրամասնությունների իրավունքների ցինիկ ոտնահարում»: