https://arm.sputniknews.ru/20230209/meqsikaji-senatn-yndunec-hajvoc-ceghaspanutjuny-tshanachvogh-pastatught-55096145.html
Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
Sputnik Արմենիա
Սենատը դիմել է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պետական ճանաչմանն աջակցելու համար։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T12:18+0400
2023-02-09T12:18+0400
2023-02-09T12:35+0400
մեքսիկա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47889246_0:84:1601:984_1920x0_80_0_0_9e2ada9e5c97e4b0000f5db6a8e3de4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Մեքսիկայի Սենատը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 8-ին։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
մեքսիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47889246_88:0:1511:1067_1920x0_80_0_0_55ad5c01af62aaa2e1cf694a7c21c083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մեքսիկա, հայոց ցեղասպանություն
մեքսիկա, հայոց ցեղասպանություն
Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
12:18 09.02.2023 (Թարմացված է: 12:35 09.02.2023) Սենատը դիմել է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պետական ճանաչմանն աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Մեքսիկայի Սենատը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 8-ին։
«Միաժամանակ, Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։