00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ–ը շահագործել ևս 10 տարի. ո՞վ կֆինանսավորի նոր ծրագիրը

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցՀայկական ատոմային էլեկտրակայան
Հայկական ատոմային էլեկտրակայան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Հայկական ատոմային էլեկտրակայան
Բաժանորդագրվել
ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ կտա որոշման ընդունումը և ինչ անելիքներ ունի Հայաստանը դրանից հետո։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 10 տարով` 2026թ–ից մինչև 2036թ.–ը։
Մինչ այժմ գործադիր իշխանությունում ու մասնագիտական շրջանակներում քննարկվող ժամկետն արդեն դրվել է կառավարության որոշման նախագծում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։
Փաստաթղթի համաձայն, ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումն ընդունելուց հետո կառավարությունը կմշակի նաև աշխատանքային ծրագիր` անհրաժեշտ աշխատանքների իրականացման ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների ու կոնկրետ գործողությունների ներկայացմամբ։
ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության որոշման նախագիծը անհրաժեշտ, բայց փոքր–ինչ ուշացած որակեց։
«Ժամանակը շատ կարճ է։ Պետք է ամեն ինչ անենք, որ մինչև 2026թ–ը հասցնենք բազում խնդիրներ լուծել, որովհետև 2026թ–ից հետո շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են սպասվում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ. –ին կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին` մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։
Գերա Սևիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ֆինանսական միջոցներով է իրականացվելու նոր վերազինումը։
Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցը քննարկվում է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններում։ Բայց իր պատկերացմամբ` հիմանական ֆինանսավորումը դարձյալ լինելու է ներքին վարկավորման հաշվին։
Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը մինչև տարեվերջ կորոշվի․ Հայկական ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն
Ատոմակայանի տնօրենի խորհրդականը հայտնեց, որ ռուսական կողմը այս անգամ ևս առաջարկել է իր ֆինանսական ու մասնագիտական օգնությունը։ Բայց Հայաստանում ռուսական կողմի առաջարկած արժեքի ու ժամանակացույցի հետ համաձայն չեն։
«Մենք պարտավոր ենք մինչև 2026թ–ը պատրաստել բոլոր փաստաթղթերը առ այն, որ մենք մեր ատոմակայանը հասցրել են այն վիճակին, որ այն կկարողանա աշխատել 2026թ–ից հետո առնվազն ևս 10 տարի։ Նրանց առաջարկած ժամկետներն ավելի երկար են։ Օրինակ` որոշ աշխատանքների ժամկետը նշվում է 2-3 տարի, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Քանի որ իրենք այդքան երկար ժամանակ են պահանջում, մենք պետք է փորձենք մեր ուժերով անենք, որ անհրաժեշտ ժամկետում տեղավորվենք»,– ասաց Սևիկյանը։
© Sputnik / Aram NersesyanԳերա Սևիկյան
Главный советник директора ААЭС Гера Севикян на пресс-конференции по теме Каково будущее атомной энергетики в Армении? (11 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Գերա Սևիկյան
Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ատոմակայանի գործող էներգաբլոկում նախ պետք է հետազոտական աշխատանքներ իրականացվեն` հասկանալու համար, թե գործող համակարգերն ու սարքավորումներն ինչ վիճակում են ու կարող են արդյոք շահագործվել ևս 10 տարի։ Դրանից հետո պարզ կլինի, թե որ սարքավորումները պետք է փոխարինվեն։ Սևիկյանի խոսքով, հենց այդ աշխատանքների համար է, որ Ռուսաստանը երկար ժամանակ է պահանջել։
Բացի այդ, ըստ նրա, ատոմակայանում պետք է նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացվեն` անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Պետք է տեղադրվեն նոր սարքավորումներ` ՀՀ էներգետիկ ցանցին միանալու համար, ռադիոակտիվ թափոնների պահեստավորումն ու կառավարումը ևս պետք է համապատասխանեցվի միջազգային պահանջներին։ Սա ևս, մասնագետի դիտարկմամբ, տևական ու թանկարժեք գործընթաց է։
Ատոմակայանի կյանքը հերթական 10 տարով երկարացնելու արժեքը, նախնական գնահատականներով, կարժենա 130-170 մլն դոլար։
«Գինը հիմանականում կախված է նրանից, թե ով է իրականացնելու։ Եթե մենք անենք, էժան կլինի, եթե ստիպված կլինենք ՌԴ–ին կամ որևէ այլ արտասահմանյան կազմակերպության ներգրավել, ավելի թանկ կլինի»,– ասաց նա։
Գերա Սևիկյանը հայտնեց, որ ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման հարցը քննարկվել է նաև Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայաստանյան այցի ժամանակ։ ՀԱԷԿ–ի տնօրենի խորհրդականը չի բացառում, որ ՄԱԳԱՏԷ–ն կաջակցի Հայաստանին ՀԱԷԿ–ում հետազոտական աշխատանքների, անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմման, գուցե նաև` 1-2 սարքավորումների ձեռքբերման հարցում։
Հիշեցնենք` Գրոսին Հայաստանում էր անցած տարվա հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում։ Այստեղ գտնվելու ընթացքում նա հայտարարել էր, որ շարունակելու են օգնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին։
Նշենք` Հայաստանի ու Ռուսաստանի մասնագետներն արդեն սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ու լիցենզավորման հետ կապված հարցեր:
Լրահոս
0