00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հույս ունենք` 1 օրում կշտկենք. «Ոսկու շուկայում» ավելի քան 10 խախտում են հայտնաբերել

© Sputnik / Andranik GhazaryanՈսկու շուկա
Ոսկու շուկա - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Բաժանորդագրվել
ՔՏՀԱ տեսչական մարմնից վստահեցնում են` «Ոսկու շուկայում» հայտնաբերված խախտումները շտկվող են։ Առևտրի կենտրոնում արդեն գործի են անցել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերությունում 1 տասնյակից ավելի խախտումներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
Երեկ տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ «Ոսկու շուկան» փակվել է, քանի որ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններ և խախտումներ են հայտնաբերվել։
«Տեսչական մարմնի ղեկավարի 2023-ի հունվարի 25-ի հանձնարարականի հիման վրա հրդեհատեխնիկական հետազոտություն ենք իրականացրել այնտեղ։ Արդյունքում արձանագրություն է կազմվել, որի համաձայն` 1 տասնյակից ավելի խախտումներ են հայտնաբերվել առևտրի կենտրոնում։ Դրանք բոլորը հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների բացակայությանն են վերաբերվել»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` խախտումների հիման վրա վարչական վարույթ է կազմվել, և պարզվել է, որ տվյալ շինության շահագործումն այդ խախտումներով անմիջական սպառնալիք է հրդեհի առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Զոհրաբյանը հավելեց, որ փաստացի առևտրի կենտրոնը չի աշխատի այնքան ժամանակ, մինչև թերությունները չշտկվեն։
«2021-ին առևտրի կենտրոնում արձանագրված թերությունների հարցով կարգադրագիր էինք կազմել, և նրանք 1 տարի 3 ամիս ժամկետ են ունեցել դրանք շտկելու համար, սակայն մասնակի է արվել։ Արձանագրված խախտումները հնարավոր են շտկել, օրինակ` հնարավոր է միջանցքներում հակածխային պաշտպանության համակարգ տեղադրել կամ էլ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր ունենալ, տարհանման ելքերում մարդկանց ազատ տեղաշարժն ապահովել»,–ասաց նա։
Զոհրաբյանը նշեց` եթե առևտրի կենտրոնից հայտնեն, որ թերությունները վերացել են, տեսչական մարմինը պետք է գնա և, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, քննարկի` դադարեցման որոշումը չեղարկել, թե ոչ։
«Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին աշխատանքներ են տարվում արձանագրված թերությունները վերացնելու համար։
«Արձանագրվել են այնպիսի թերություններ, որոնք առկա են մյուս բոլոր առևտրի կենտրոններում։ Այժմ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում կառույցում, և հույս ունենք, որ մեկ օրվա ընթացքում թերությունները կշտկենք»,–ասացին ընկերությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել էր «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումներից որոշները չէր վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել` պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը թերությունները վերացնելու համար։
«Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերի կողմից այս օրերին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և տեսչական մարմին հայտ է ներկայացվել կատարված աշխատանքներն ամփոփելու և արդյունքում տոնավաճառի գործունեությունը վերսկսելու որոշում կայացնելու մասին։
Լրահոս
0