00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում Բաքվի պատերազմական գործողությունները հետաքննել միջազգային մակարդակով

© Sputnik / Aram NersesyanՎահան Հունանյան
Վահան Հունանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Վահան Հունանյան
Բաժանորդագրվել
Վահան Հունանյանը վստահ է` անհրաժեշտ է պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային կառույցներին հետաքննություն անցկացնել Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով։ Այս մասին «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում ասել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ ՄԱԿ–ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ է կատարվում նաև 2020 թվականի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիներին ազատ չարձակելու հարցին։
«Անհրաժեշտ է պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»,– ասել է Հունանյանը։
Նա նաև ընդգծել է, որ անցած տարվա աշնանն Ադրբեջանի արած այն հայտարարությունը, թե իր ԶՈւ–ի կատարած պատերազմական հանցագործությունների առթիվ հետաքննություն է սկսելու` կեղծիք էր։
«ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։ Նրանք նաև պատասխան չունեն բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին: Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները»,– նշել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։
Հայաստանի և Ադրբեջանի հարցով միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Նրա խոսքով` այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, ըստ արտաքին գերատեսչության, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով ստիպում է վերջիններիս չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը։
Չնայած ադրբեջանական գործողություններին՝ ԱԳՆ–ն վստահ է, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:
Լրահոս
0