00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային քննարկում. առաջարկվում է մատաղացու կենդանուն «ուղարկել» սպանդանոց

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քահանան և Սպանդանոցների ասոցիացիայի նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել են իրենց կարծիքը ծիսակարգային մորթը սպանդանոցներում իրականացնելու առաջարկի մասին։
Ծիսակարգային մորթը (մատաղ) պարտադիր սպանդանոցներում իրականացնելու վերաբերյալ նախագիծը ևս մեկ հակաեկեղեցական և հակաազգային քայլերից է, որը չի բխում հավատավոր ժողովրդի շահերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի աշխատակազմի կողմից մինչև փետրվարի 25-ը հանրային քննարկման դրված նախագիծը` ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։
Նշենք, որ գործող օրենքով ծիսակարգային մորթը չի նախատեսվում սպանդանոցներում իրականացնել, սակայն հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, ըստ որի` կրոնական և այլ ծիսակատարությունների համար օգտագործվող միսը ևս պետք է սպանդանոցային ծագում ունենա։
Քահանան բացատրում է` մատաղացու գառան մորթը իրենից արարողակարգ է ենթադրում, որին ներկա է լինում մատաղ իրականացնող անձը, իսկ սպանդանոց տանելու դեպքում այդ գործընթացը դուրս կմղվի, քանի որ ոչ ոք չի գնա սպանդանոց։
«Այդ ամենը բարդություն է ստեղծելու, որպեսզի մարդիկ չկարողանան որևէ կերպ դա իրագործեն։ Սա հակաեկեղեցական, ինչ–որ մի թաքնված շարժման տեսակ է։ Այսինքն` ոչ ոք դուրս չի գալիս եկեղեցու դեմ, եկեղեցու ծիսակարգի և սովորությունների դեմ, բայց այդ օրենքները, նախաձեռնությունները, որոնք իրականացվում են, դրանով հավատացյալների զգացմունքներն են վնասվում»,–կարծում է քահանան։
Նա հիշեցրեց, որ ժամանակին էլ արգելվել է մատաղացու միսը, որն իրականում նախատեսված է չունևորների, անօթևանների համար, տալ մանկատներին կամ ծերանոցներին։ Դա կարող է իրականացվել միայն հատուկ թղթի առկայության դեպքում, որը, քահանայի կարծիքով, դժվարացնում է հավատավոր ժողովրդի բարեպաշտական նկրտումները` կարիքավորներին օգնելու։
Քահանան ընդգծում է` չկա որևէ նախադեպ, որ որևէ մեկը մատաղացու մսից թունավորվել կամ որևէ հիվանդություն է ձեռք բերել, հետևաբար նրա համար առաջարկվող այս փոփոխությունն անհասկանալի է։
Սպանդանոցների ասոցիացիայի նախագահ Աշոտ Կարապետյանի կարծիքով, սակայն, այս նախաձեռնությունն իրականում բխում է սպառողների շահերից, հատկապես մանր կենդանիների դեպքում, նրա գնահատմամբ, մեծ է հավանականությունը տարբեր հիվանդություններով հիվանդանալու։
Ապարան-Երևան ճանապարհին մեքենայում հայտնաբերված ոչ սպանդանոցային միսը կոչնչացվի
«Հիմնական նպատակը կենդանուն սպանդանոց տանելու այն է, որ միսը անցնի լաբորատոր փորձաքննություն, որից հետո համապատասխան մասնագետը` անասնաբույժը կտա գնահատական մսի և մսամթերքի առողջության մասին։ Հակառակ դեպքում պատասխանատվությունը մսի անվտանգության վերաբերյալ մնում է սպառողի վրա»,–ասաց Կարապետյանը։
Այդուհանդերձ ծիսակարգային մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու վերաբերյալ փոփոխությունը, Սպանդանոցների ասոցիացիայի նախագահի կարծիքով, կառաջացնի լրացուցիչ խնդիրներ տնտեսվարողների,մասնավորապես՝ եզդիական համայնքի ներկայացուցիչների մոտ, որոնք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։

«Հարցը երկակի է, միանշանակ պատասխան դժվար է տալ։ Մի կողմից տնտեսվարողների, մյուս կողմից՝ սպառողների շահն է։ Չնայած շատ տնտեսվարողներ, մեր եզդի գործընկերները նույնպես, աստիճանաբար գնում են համապատասխան պահանջները բավարարելու, այսինքն` այդ փորձաքննությունը իրականացնելու ճանապարհով»,–ասաց նա։

Նախագծի ընդունման դեպքում էլ, Կարապետյանի կարծիքով, քաղաքացիները դժվար թե հավելյալ ֆինանսական խնդիր ունենան, քանի որ մանր կենդանիների մորթի համար ֆինանսական պահանջները նվազագույն են, և այն կարելի է իրականացնել ոչ միայն հատուկ սպանդանոցներում, այլ նաև այն բոլոր վաճառակետերում, որտեղ թույլատրված է անասունների վաճառքը։
Հավելենք, որ 2022 թ. տվյալներով Հայաստանում հաշվառված է գործունեություն ծավալելու իրավունք ունեցող 92 սպանդանոց։
Լրահոս
0