00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Պետրե Մամրաձե
Առաջինը, ինչին սպասում ենք տարածաշրջանում կայունության ու խախաության հաստատումն է. Պետրե Մամրաձե
09:16
8 ր
On air
09:25
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422 հազար դրամի. կարգը հաստատվեց

Զինվորներ - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Զինվորներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բանակում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների որակավորման կարգը, որի արդյունքներով հաշվարկվելու են նաև զինծառայողներին տրվող հավելավճարների չափերը։
Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ռիսկեր և անորոշություն է պարունակում. պատգամավոր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ որակավորման կարգը վերաբերելու է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությանը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության պլանավորմանը, կազմակերպմանը, իրականցմանն ու վերահսկմանը:
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,– ասաց Պապիկյանը։
Ատեստավորումը կիրականացվի պաշտապնության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում, 10 հանձնաժողովների միջոցով։
Նախարարը հայտնեց նաև, որ ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նշեց, որ ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելու համար ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաև կառավարության այլ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները։
Լրահոս
0