https://arm.sputniknews.ru/20230209/ajspes-e-ancnum-kjanqy-erkrajin-qaghaqakan-liderneri-ankankhateseli-tshakatagiry-55110077.html
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Գրեթե բոլորն են խոսում այն մասին, որ Հայաստանում իշխող թիմից ազատվելու փորձերը տապալվում են հիմնականում այն պատճառով, որ քաղաքացիները... 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T20:55+0400
2023-02-09T20:55+0400
2023-02-09T21:05+0400
5 րոպե դուլյանի հետ
հայաստան
վրաստանի հանրապետություն
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28910622_0:0:1600:901_1920x0_80_0_0_73e943620d627495bb17dfc6cf657d4d.jpg
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Sputnik Արմենիա
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Այս հանգամանքը պարզապես վարպետորեն են շահարկում իշխանավորները, որոնք անկեղծանում են՝ մենք հո չե՞նք ասում, որ շատ լավն ենք, բայց ախր, ընդդիմադիրները մեզնից էլ վատն են։ Սա, իհարկե, զուտ հայաստանյան երևույթ չի։ Հեռու չգնանք՝ Վրաստանում էլ ընդդիմությանն արդեն երկար ժամանակ չի հաջողվում կրկին վերադառնալ իշխանության, որովհետև Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիները բոլորովին միանշանակ չէին։ Հենց որ ոմանք ասում են՝ բայց չէ՞ որ մարդը վերացրեց կոռուպցիան, մյուսներն անմիջապես հակադարձում են՝ այո′, վերացրեց ստորին և միջին օղակներում, փոխարենը կոռուպցիան բարձրացավ դեպի վերնախավը, այսինքն, շինարարարական մրցույթները, օրինակ, շահում էին իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, որոնց ձեռքին էին կենտրոնանում տնտեսության հիմնական լծակները։ Իսկ եթե պնդեք, թե Սաակաշվիլիի օրոք վերջապես կոռուպցիայից ազատվեցին դատարանները, ձեզ կառարկեն՝ իսկ դատավորներն ավելի հավատարիմ դարձան գործադիր իշխանությանը և հլու հնազանդ կատարում էին նրա կամքը՝ զանազան մեղադրանքներ ներկայացնելով ընդդիմադիրներին։ Համաձայնե′ք, միայն զարմանալ կարելի է, թե որքան է այս ամենը նման հայաստանյան այսօրվա իրականությանը. պետական պատվերները՝ յուրայիններին, դատաիրավական համակարգը՝ կամակատար, ընդդիմադիրները՝ հավերժ մեղավոր։ Մինչև վերջերս ընդամենը մեկ սկզբունքային տարբերություն կար՝ Հայաստանի ընդդիմությունը վառ արտահայտված լիդեր չունի, նույնիսկ նախկին նախագահներն են բավական պասիվ կեցվածք ընդունել։ Սաակաշվիլիի առողջական վիճակն այժմ նաև ժամանակին իր ստեղծած կուսակցության անդամների գլխավոր մտահոգությունն է։ Երևի ճիշտ է նկատել վրացի վերլուծաբաններից մեկը՝ այդ կուսակցության նոր առաջնորդները իրական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն կարծես մրցակցում են, թե ով է ամենից շատ հավատարիմ Սաակաշվիլիին և ով է ամենից շատ մտածում նրա ճակատագրի մասին։ Բա ի՞նչ անեն, քաղաքական պայքարի համար այնքան էլ մեծ տարածություն չկա։ Հայաստանի ընդդիմությունը բոլոր հնարավոր ձևերը փորձել է՝ ոչ մի արդյունք։ Այս շաբաթ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերն ու երթերը։ Բայց մենք հո լավ գիտենք՝ անգամ ամռանը մարդիկ գերադասում են մնալ տանը և փողոց դուրս չգալ, ուր մնաց թե ձմռան ցրտին գան հանրահավաքի։ Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք առաջարկում են վայր դնել մանդատները, մյուսները կրկին հիշեցնում են Հայաստանի տխուր փորձը։ Քանի դեռ ժողովուրդը գործողության չի դիմում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա ինչ է մտածումԽորհրդարան չգալը ընդդիմադիրներին բացարձակ որևէ օգուտ չտվեց, իսկ իշխանականները շահեցին՝ առանց որևէ դիմադրության անցկացրին բոլոր օրինագծերն ու որոշումները։ Եվ հիմա ընդամենը մեկ հույս ունի Վրաստանի ընդդիմությունը՝ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի և իշխանությունները ստիպված կլինեն ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին՝ թույլ տալով նրան բուժվել արտասահմանում, որտեղից դժվար էլ հետ վերադառնա։ Զարմանում ես՝ մի՞թե չգիտեն վրացիները, որ միջազգային ճնշման հույսով մենք՝ հայերս, արդեն վաղուց ենք ապրում, ուր ասես, որ չենք դիմել։ Ու այդ ճնշումը միջազգային հանրությունը խիստ ընտրողաբար է կիրառում։ Բայց մենք էլ վրացական փորձից սովորելու բան ունենք։ Շատերն են հիմա փաստում՝ Վրաստան վերադառնալու որոշումը Սաակաշվիլիի օրհասական սխալն էր։ Ուղղակի մարդն ակնհայտորեն լրիվ կտրվել էր իրականությունից և անընդհատ հիշում էր, թե ինչպես էր ժողովուրդն իրեն պաշտում այն ժամանակ, երբ 20 տարի առաջ կարմիր վարդը ձեռքին համախոհների հետ մտավ խորհրդարան և Էդուարդ Շևարդնաձեին ստիպեց լքել նիստերի դահլիճը։ Իսկական էյֆորիա էր տիրում Թբիլիսիի փողոցներում, մոտ 100 հազար ցուցարարներ հրավառություններով և ռոք-համերգներով նշեցին երիտասարդ գործչի հաղթանակը։ Եվ կարելի է ենթադրել, որ այս քաղցր հիշողությունները դեռ թարմ էին, երբ երկու տարի առաջ Սաակաշվիլին որոշեց վերադառնալ Վրաստան. երևի ակնկալելով, որ ժողովրդի գերակշիռ մասը առաջվա նման իրեն գրկաբաց կընդունի։ Ավաղ… Ինչպես ասում են՝ Sic transit gloria mundi (այսպես է անցնում փառքը երկրային)…
https://arm.sputniknews.ru/20230202/kvorupciaji-dem-pajqarum-hetyntac-enq-grancel-bajc-gvone-anhamemat-aveli-lav-enq-aprum-54705732.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28910622_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3378f48d38aa7b2e986d9456b014f8f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, հայաստան, վրաստանի հանրապետություն, ընդդիմություն, իշխանություն
5 րոպե դուլյանի հետ, հայաստան, վրաստանի հանրապետություն, ընդդիմություն, իշխանություն
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
20:55 09.02.2023 (Թարմացված է: 21:05 09.02.2023) Եկեք անկեղծ լինենք։ Գրեթե բոլորն են խոսում այն մասին, որ Հայաստանում իշխող թիմից ազատվելու փորձերը տապալվում են հիմնականում այն պատճառով, որ քաղաքացիները այլընտրանք չեն տեսնում։
Այս հանգամանքը պարզապես վարպետորեն են շահարկում իշխանավորները, որոնք անկեղծանում են՝ մենք հո չե՞նք ասում, որ շատ լավն ենք, բայց ախր, ընդդիմադիրները մեզնից էլ վատն են։
Սա, իհարկե, զուտ հայաստանյան երևույթ չի։ Հեռու չգնանք՝ Վրաստանում էլ ընդդիմությանն արդեն երկար ժամանակ չի հաջողվում կրկին վերադառնալ իշխանության, որովհետև Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիները բոլորովին միանշանակ չէին։
Հենց որ ոմանք ասում են՝ բայց չէ՞ որ մարդը վերացրեց կոռուպցիան, մյուսներն անմիջապես հակադարձում են՝ այո′, վերացրեց ստորին և միջին օղակներում, փոխարենը կոռուպցիան բարձրացավ դեպի վերնախավը, այսինքն, շինարարարական մրցույթները, օրինակ, շահում էին իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, որոնց ձեռքին էին կենտրոնանում տնտեսության հիմնական լծակները։ Իսկ եթե պնդեք, թե Սաակաշվիլիի օրոք վերջապես կոռուպցիայից ազատվեցին դատարանները, ձեզ կառարկեն՝ իսկ դատավորներն ավելի հավատարիմ դարձան գործադիր իշխանությանը և հլու հնազանդ կատարում էին նրա կամքը՝ զանազան մեղադրանքներ ներկայացնելով ընդդիմադիրներին։
Համաձայնե′ք, միայն զարմանալ կարելի է, թե որքան է այս ամենը նման հայաստանյան այսօրվա իրականությանը. պետական պատվերները՝ յուրայիններին, դատաիրավական համակարգը՝ կամակատար, ընդդիմադիրները՝ հավերժ մեղավոր։ Մինչև վերջերս ընդամենը մեկ սկզբունքային տարբերություն կար՝ Հայաստանի ընդդիմությունը վառ արտահայտված լիդեր չունի, նույնիսկ նախկին նախագահներն են բավական պասիվ կեցվածք ընդունել։
Վրաստանում նման լիդեր կար՝ Միխեիլ Սաակաշվիլին, բայց նա էլ մի քանի ամիս առաջ հիվանդանոցից հայտարարեց, թե վրացական քաղաքակաությունն իրեն այլևս բոլորովին չի հետաքրքրում։ Եվ իսկապես, բժիշկներն ասում են, թե նախկին նախագահն այլևս ընդհանրապես վրացական հեռուստաալիքներ չի դիտում, հիմնականում հետևում է ուկրաինական զարգացումներին։ Իսկ մի քանի օր առաջ նրան այցելած որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, վկայել է, որ հիմա հոր հիմնական մտահոգությունը սեփական առողջությունն է։
Սաակաշվիլիի առողջական վիճակն այժմ նաև ժամանակին իր ստեղծած կուսակցության անդամների գլխավոր մտահոգությունն է։ Երևի ճիշտ է նկատել վրացի վերլուծաբաններից մեկը՝ այդ կուսակցության նոր առաջնորդները իրական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն կարծես մրցակցում են, թե ով է ամենից շատ հավատարիմ Սաակաշվիլիին և ով է ամենից շատ մտածում նրա ճակատագրի մասին։ Բա ի՞նչ անեն, քաղաքական պայքարի համար այնքան էլ մեծ տարածություն չկա։
Հայաստանի ընդդիմությունը բոլոր հնարավոր ձևերը փորձել է՝ ոչ մի արդյունք։ Այս շաբաթ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերն ու երթերը։ Բայց մենք հո լավ գիտենք՝ անգամ ամռանը մարդիկ գերադասում են մնալ տանը և փողոց դուրս չգալ, ուր մնաց թե ձմռան ցրտին գան հանրահավաքի։ Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք առաջարկում են վայր դնել մանդատները, մյուսները կրկին հիշեցնում են Հայաստանի տխուր փորձը։
Խորհրդարան չգալը ընդդիմադիրներին բացարձակ որևէ օգուտ չտվեց, իսկ իշխանականները շահեցին՝ առանց որևէ դիմադրության անցկացրին բոլոր օրինագծերն ու որոշումները։ Եվ հիմա ընդամենը մեկ հույս ունի Վրաստանի ընդդիմությունը՝ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի և իշխանությունները ստիպված կլինեն ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին՝ թույլ տալով նրան բուժվել արտասահմանում, որտեղից դժվար էլ հետ վերադառնա։ Զարմանում ես՝ մի՞թե չգիտեն վրացիները, որ միջազգային ճնշման հույսով մենք՝ հայերս, արդեն վաղուց ենք ապրում, ուր ասես, որ չենք դիմել։ Ու այդ ճնշումը միջազգային հանրությունը խիստ ընտրողաբար է կիրառում։
Բայց մենք էլ վրացական փորձից սովորելու բան ունենք։ Շատերն են հիմա փաստում՝ Վրաստան վերադառնալու որոշումը Սաակաշվիլիի օրհասական սխալն էր։ Ուղղակի մարդն ակնհայտորեն լրիվ կտրվել էր իրականությունից և անընդհատ հիշում էր, թե ինչպես էր ժողովուրդն իրեն պաշտում այն ժամանակ, երբ 20 տարի առաջ կարմիր վարդը ձեռքին համախոհների հետ մտավ խորհրդարան և Էդուարդ Շևարդնաձեին ստիպեց լքել նիստերի դահլիճը։ Իսկական էյֆորիա էր տիրում Թբիլիսիի փողոցներում, մոտ 100 հազար ցուցարարներ հրավառություններով և ռոք-համերգներով նշեցին երիտասարդ գործչի հաղթանակը։
Եվ կարելի է ենթադրել, որ այս քաղցր հիշողությունները դեռ թարմ էին, երբ երկու տարի առաջ Սաակաշվիլին որոշեց վերադառնալ Վրաստան. երևի ակնկալելով, որ ժողովրդի գերակշիռ մասը առաջվա նման իրեն գրկաբաց կընդունի։ Ավաղ… Ինչպես ասում են՝ Sic transit gloria mundi (այսպես է անցնում փառքը երկրային)…