https://arm.sputniknews.ru/20230209/aats-i-atestavvorum-chancats-ashkhatakicnery-knshanakven-aveli-catsr-pashtvonnerum-55098376.html
ԱԱԾ-ի ատեստավորում չանցած աշխատակիցները կնշանակվեն ավելի ցածր պաշտոններում
ԱԱԾ-ի ատեստավորում չանցած աշխատակիցները կնշանակվեն ավելի ցածր պաշտոններում
Sputnik Արմենիա
Առաջին ատեստավորումը կանցկացվի կամավորության սկզբունքով, այնուհետև պարտադիր կդառնա։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T13:01+0400
2023-02-09T13:01+0400
2023-02-09T13:13+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399892_0:85:1620:996_1920x0_80_0_0_0114bb943d21d1cdf97783efc9c2e64f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն, ու այն անհետաձգելի կարգով ուղարկեց խորհրդարան։ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը որոշման ընդունումը կարևորեց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու տեսակետից։Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից` թողնվելով կադրերի ռեզերվ` մինչև 2 ամիս ժամկետով:Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422 հազար դրամի. կարգը հաստատվեցԱԱԾ պետը հայտնեց նաև, որ ատեստավորման ընթացակարգն ու դրա արդյունքում հավելավճարների չափերը կսահմանվեն կառավարության որոշումներով` օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչն ավելի անհրաժեշտ է դարձնում Ազգային անվտանգության ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելը և համակարգից որակյալ կադրերի արտահոսքը կանխելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399892_90:0:1530:1080_1920x0_80_0_0_f9f6de68108252216c4a5be34c38be70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պաշտոն
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պաշտոն
ԱԱԾ-ի ատեստավորում չանցած աշխատակիցները կնշանակվեն ավելի ցածր պաշտոններում
13:01 09.02.2023 (Թարմացված է: 13:13 09.02.2023) Առաջին ատեստավորումը կանցկացվի կամավորության սկզբունքով, այնուհետև պարտադիր կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների
նախագիծը, ըստ որի` ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն, ու այն անհետաձգելի կարգով ուղարկեց խորհրդարան։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը որոշման ընդունումը կարևորեց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու տեսակետից։
«Առաջին ատեստավորումը կանցկացվի կամավորության սկզբունքով։ Այնուհետև ատեստավորումը կլինի պարտադիր` 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա»,– ասաց Աբազյանը։
Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից` թողնվելով կադրերի ռեզերվ` մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:
ԱԱԾ պետը հայտնեց նաև, որ ատեստավորման ընթացակարգն ու դրա արդյունքում հավելավճարների չափերը կսահմանվեն կառավարության որոշումներով` օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչն ավելի անհրաժեշտ է դարձնում Ազգային անվտանգության ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելը և համակարգից որակյալ կադրերի արտահոսքը կանխելը։