https://arm.sputniknews.ru/20230208/rus-zinvvorakannery-halepum-shurjorja-ognum-en-erkrasharzhic-tuzhatsnerin-kadrer-55034708.html
ՌԴ զինվորականները Հալեպում շուրջօրյա օգնում են երկրաշարժից տուժածներին. կադրեր
ՌԴ զինվորականները Հալեպում շուրջօրյա օգնում են երկրաշարժից տուժածներին. կադրեր
Sputnik Արմենիա
Հալեպի նահանգում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 300 ռուս զինծառայող և 60 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T11:21+0400
2023-02-08T11:21+0400
2023-02-08T13:17+0400
սիրիա
հալեպ
երկրաշարժ
թուրքիա
տեսանյութեր
տեսանյութ
ռուս
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031077_0:0:1280:720_1920x0_80_0_0_e3652c8d3d621fe7d5895622eb9b73ea.jpg
Սիրիայում ռուսաստանցի զինծառայողները շուրջօրյա մարդասիրական օգնություն են ցուցաբերում Հալեպի նահանգի երկրաշարժից տուժած բնակիչներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Եվս մեկ բաշխման կետ տեղակայվել է նախկին հանդիսությունների սրահում, որտեղ տեղացի գործարարը տեղավորել է մի քանի հարյուր ընտանիքների, որոնց տները ավերվել են երկրաշարժի հետևանքով:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայում ռուսական զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատարին ցուցումներ էր տվել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 300 զինծառայող և 60 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։«Հմեյմի» ավիաբազայում ստեղծվել և մշտական պատրաստ վիճակում է գտնվում ռուս զինվորական բժիշկների շարժական խումբը, տեղակայվել են դոնորական արյան ընդունման չորս կետ, ինչպես նաև համատեղ օպերատիվ շտաբ` սիրիական կողմին օգնություն ցուցաբերելու համար ներգրավված ուժերի և միջոցների գործողությունները համակարգելու համար:7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ամենաուժեղն է դարձել վերջին տասնամյակների ընթացքում:Զոհերի թիվը շարունակում է սրընթաց աճել։ Վերջին տվյալներով` Սիրիայում այն հասնում է 1250 մարդու։Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում և Իսրայելում։Ավելի ուշ տեղի է ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել 7,5 մագնիտուդ ուժգնությամբ և տասնյակից ավելի թույլ հետցնցումներ։
սիրիա
հալեպ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские военные раздали гумпомощь в пострадавшем от землетрясения Алеппо.
Sputnik Արմենիա
Российские военные раздали гумпомощь в пострадавшем от землетрясения Алеппо.
2023-02-08T11:21+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031077_160:0:1120:720_1920x0_80_0_0_d71a86ddd197f3178e211a3a191e3cb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, երկրաշարժ, թուրքիա, տեսանյութեր, տեսանյութ, ռուս, հումանիտար օգնություն, видео
սիրիա, հալեպ, երկրաշարժ, թուրքիա, տեսանյութեր, տեսանյութ, ռուս, հումանիտար օգնություն, видео
ՌԴ զինվորականները Հալեպում շուրջօրյա օգնում են երկրաշարժից տուժածներին. կադրեր
11:21 08.02.2023 (Թարմացված է: 13:17 08.02.2023) Հալեպի նահանգում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 300 ռուս զինծառայող և 60 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
Սիրիայում ռուսաստանցի զինծառայողները շուրջօրյա մարդասիրական օգնություն են ցուցաբերում Հալեպի նահանգի երկրաշարժից տուժած բնակիչներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Բաշխման կետերից մեկը տեղակայված է Մարիելյաս եկեղեցում, որտեղ հավաքվում են առանց տանիքի մնացած ծխականները։ Ռուս զինծառայողները բնակիչների համար բերել են մթերային փաթեթներ, կաթ, ալյուր և առաջին անհրաժեշտության իրեր` բարձեր, ներքնակներ, անկողնային պարագաներ», –նշել են ՌԴ ՊՆ-ում:
Եվս մեկ բաշխման կետ տեղակայվել է նախկին հանդիսությունների սրահում, որտեղ տեղացի գործարարը տեղավորել է մի քանի հարյուր ընտանիքների, որոնց տները ավերվել են երկրաշարժի հետևանքով:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայում ռուսական զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատարին ցուցումներ էր տվել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 300 զինծառայող և 60 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
«Հմեյմի» ավիաբազայում ստեղծվել և մշտական պատրաստ վիճակում է գտնվում ռուս զինվորական բժիշկների շարժական խումբը, տեղակայվել են դոնորական արյան ընդունման չորս կետ, ինչպես նաև համատեղ օպերատիվ շտաբ` սիրիական կողմին օգնություն ցուցաբերելու համար ներգրավված ուժերի և միջոցների գործողությունները համակարգելու համար:
7,8 մագնիտուդ ուժգնությամբ
երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ամենաուժեղն է դարձել վերջին տասնամյակների ընթացքում:
Զոհերի թիվը շարունակում է սրընթաց աճել։ Վերջին տվյալներով` Սիրիայում այն հասնում է 1250 մարդու։
Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում և Իսրայելում։
Ավելի ուշ տեղի է
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել 7,5 մագնիտուդ ուժգնությամբ և տասնյակից ավելի թույլ հետցնցումներ։