https://arm.sputniknews.ru/20230208/rd-khaghaghapahnery-25-tvonna-mardasirakan-ognutjun-en-hascrel-lernajin-gharabagh-55069914.html
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
Sputnik Արմենիա
Ակցիան իրականացվել է «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T18:36+0400
2023-02-08T18:36+0400
2023-02-08T18:36+0400
լեռնային ղարաբաղ
խաղաղապահ
օգնություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55066352_0:118:1281:838_1920x0_80_0_0_7a20d8d2775e2ff888c0229271d48801.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է «Peaceeper» Telegram–յան ալիքը։«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի կաթնամթերքի գործարանին»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55066352_2:0:1277:956_1920x0_80_0_0_caf13764195ce4f3e157bd7e47ec3a15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, օգնություն, արցախ
լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, օգնություն, արցախ
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
Ակցիան իրականացվել է «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է «Peaceeper» Telegram–յան ալիքը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի կաթնամթերքի գործարանին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։