https://arm.sputniknews.ru/20230208/mvoskvaji-het-haraberutjunnerum-tshgnazham-chka-dzevakerpumn-urtshacvats-e-ararat-mirzvojan-55048945.html
Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, ձևակերպումն ուռճացված է. Արարատ Միրզոյան
Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, ձևակերպումն ուռճացված է. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները պահպանվում են։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T14:19+0400
2023-02-08T14:19+0400
2023-02-08T14:33+0400
արարատ միրզոյան
մոսկվա
երևան
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան և հապկ
ճգնաժամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55048792_0:158:3077:1889_1920x0_80_0_0_528e5e92d7a90b6d1c518e26fba95316.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։ Այսօր Երևանում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա պարզաբանեց, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ են, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։ Միաժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման ծրագիրը դեռ սեղանին է։ Այնուամենայնիվ, Երևանն ընդունեց ԵՄ առաքելությունը, որը սահմանի երկայնքով կտեղակայվի այս տարվա փետրվարին` 2 տարի ժամկետով։ Դրան հաջորդեց մեկ այլ իրադարձություն, երբ Փաշինյանի հրաժարվեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։
մոսկվա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55048792_174:0:2903:2047_1920x0_80_0_0_2e4e9b30ef7ccca6e65377e76e3b6a3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, մոսկվա, երևան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և հապկ, ճգնաժամ
արարատ միրզոյան, մոսկվա, երևան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և հապկ, ճգնաժամ
Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, ձևակերպումն ուռճացված է. Արարատ Միրզոյան
14:19 08.02.2023 (Թարմացված է: 14:33 08.02.2023) ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները պահպանվում են։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։ Այսօր Երևանում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք հագեցած օրակարգի բոլոր հարցերը», - ասաց Միրզոյանը։
Նա պարզաբանեց, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ են, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի
սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։
Միաժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը և ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման ծրագիրը դեռ սեղանին է։
Այնուամենայնիվ,
Երևանն ընդունեց ԵՄ առաքելությունը, որը սահմանի երկայնքով կտեղակայվի այս տարվա փետրվարին` 2 տարի ժամկետով։ Դրան հաջորդեց մեկ այլ իրադարձություն, երբ
Փաշինյանի հրաժարվեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։