https://arm.sputniknews.ru/20230208/lernajin-gharabaghi-rus-khaghaghapahnerin-mak-i-mandatvov-ozhtelu-anhrazheshtutjun-chka-rd-agn-55031566.html
Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Պյոտր Իլյիչևի խոսքով` ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T10:01+0400
2023-02-08T10:01+0400
2023-02-08T10:06+0400
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655131_0:20:1281:740_1920x0_80_0_0_6fbf83bb522723b4c537a9c6611940db.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։Նրա խոսքով` հարկ է հատկապես ընդգծել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655131_0:0:1137:853_1920x0_80_0_0_4b3f45c6172658f44037cbbd6cc94e84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
խաղաղապահներն արցախում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ
10:01 08.02.2023 (Թարմացված է: 10:06 08.02.2023) Պյոտր Իլյիչևի խոսքով` ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը։ Նրան ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն իսկ հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ առումով հակամարտության կողմերի շրջանում կոնսենսուս է նկատվում, և տվյալ փաստն այստեղ առանցքային բնույթ է կրում»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով` հարկ է հատկապես ընդգծել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: