https://arm.sputniknews.ru/20230208/lernajin-gharabagh-mak-i-khaghaghapahner-ugharkelu-gaghapary-haziv-te-iratesakan-lini-rd-agn-55030332.html
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ դրա համար, ամեն ինչից զատ, նախ երկու կողմերի համաձայնությունն է պետք։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T09:28+0400
2023-02-08T09:28+0400
2023-02-08T09:37+0400
խաղաղապահ
խաղաղապահներն արցախում
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
արցախ
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/98/11099818_0:5:3275:1847_1920x0_80_0_0_3297568bc5fa45899381e2becde9d7f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:Իլյիչևի խոսքով` «դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։Հիշեցնենք` հունվարի 26–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը, և համարում է, որ դա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման լավագույն ձևն է։ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ–ն հետևողականորեն աշխատելու է այդ ուղղությամբ։Հավելենք, որ Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին շեշտել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/98/11099818_148:0:2879:2048_1920x0_80_0_0_29796975f8218e33613cb894a9d986b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, արցախ, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, արցախ, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
09:28 08.02.2023 (Թարմացված է: 09:37 08.02.2023) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ դրա համար, ամեն ինչից զատ, նախ երկու կողմերի համաձայնությունն է պետք։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:
Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:
Իլյիչևի խոսքով` «դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։
«Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է»,-եզրափակել է Իլյիչևը։
Հիշեցնենք`
հունվարի 26–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը, և համարում է, որ դա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման լավագույն ձևն է։
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ–ն հետևողականորեն աշխատելու է այդ ուղղությամբ։
Հավելենք, որ Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին
շեշտել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։