00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կորեայի ձորը» ամենաթողության օրինակ է. հողի ապօրինի տեղափոխումը լուրջ աղետների կհանգեցնի

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանույթը չնախատեսված վայր տեղափոխելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ օրենքով սահմանված նորմերի խախտման դեպքերով զբաղվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Շինարարական աշխատանքների ընթացքում հիմքից հանված հողաշերտի տեղափոխման ոլորտում տիրող ամենաթողությունը անխուսափելիորեն հանգեցնելու է բնական աղետների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց ԵՊՀ-ի աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը` մեկնաբանելով ոլորտում առկա իրավիճակն ու արդեն իսկ տեղի ունեցած միջադեպերը։
«Հրազդանի ձորում լցնում են ժայռոտ հողեր, որոնք արհեստական թեք լանջեր են ստեղծում, ինչը հետագայում անպատճառ սողանքների, փլուզումների պատճառ կդառնա, կարող է հողը սողալ ու լցվել ճանապարհների վրա կամ փակել Հրազդան գետի հունը` բնապահպանական ու այլ աղետների պատճառ դառնալով։ Դա անթույլատրելի է ու շատ վտանգավոր է մարդկային կյանքերի համար»,– ասաց մասնագետը։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 7-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել էր «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա տեղի ունեցած հերթական վթարի մասին, որի հետևանքով Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի մասը զրկվել է ջրամատակարարումից։
Ընկերությունը հայտնել էր, որ վթարն առաջինը չէ, և ինչպես նախկինում, այս անգամ ևս դրա պատճառը Արաբկիրի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ապօրինի քարաթափումն է, որի արդյունքում դեպի ձոր գահավիժող ծանր ժայռաբեկորները վթարում են մայրուղային ջրատարը։
Մարատ Գրիգորյանը պարզաբանեց, որ շինհրապարակներում փորված հիմքերից հանված հողը շինարարական աղբ չէ։ Գրունտը նախ պետք է ուսումնասիրվի, տեսակավորվի ու ըստ այդմ արդեն տեղափոխվի համայնքների ղեկավարների ու համապատասխան մասնագետների կողմից նախապես հատկացված վայր։
Գետառի մաքրման ծրագիրը գետին չի օգնի. աշխատանքներն իրականացվելու են միայն գետաբերանում
«Դա չի կարելի շինարարական աղբ համարել, դա հիմքի տակի հողն է, որը, հատկապես բուսահողը, կարելի է օգտագործել այնպիսի տարածքներում, որոնք հետագայում կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակով` խոտհարքների կամ ծառեր տնկելու համար։ Այսինքն` ափսոս է այդ բուսահողը տանել, լցնել մի տեղ ու փչացնել։ Իսկ այն հատվածը, որը ժայռոտ է, պիտանի չէ օգտագործելու համար, պետք է լցնել այնպիսի տեղերում, որտեղ հետագայում բնապահպանական վտանգ չի ներկայացնի»,– ասաց Գրիգորյանը։
Մասնագետը նշեց, որ նման պրակտիկա գործել է անգամ Խորհրդային Հայաստանում` լայնածավալ կառուցապատման տարիներին։ Անկախ Հայաստանում, Մարատ Գրիգորյանը ցավով է նշում, որ բուսահողի` հետագայում օգտագործելու նպատակով հատուկ հատկացված տարածք տեղափոխելու դեպք անձամբ չի հանդիպել։
«Թափում են որտեղ հարմար է իրենց»,– նշում է նա` հավելելով, որ հողաշերտերի անօրինական տեղափոխման վայրեր Հայաստանում շատ կան, պարզապես դրանց մեծ մասը աչքից հեռու է, մասնագետներն ու հանրությունն էլ դրանց գոյության մասին չեն իմանում, քանի դեռ որևէ աղետ չի լինում։
Ինչ վերաբերում է իրավական դաշտին, մասնագետը շեշտում է, որ առկա իրավական կարգավորումները բավարար են խնդիրը լուծելու համար, բայց չեն կիրառվում։
Խնդրի պարզաբանման համար դիմեցինք նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։
Մեր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից հայտնեցին, որ շենքերի հիմնատակերի կառուցման, տարածքների բարեկարգման նպատակով հողային աշխատանքները կանոնակարգվում են մի շարք իրավական ակտերով` օրենքներով ու կառավարության որոշումներով։
Այսպես` «Թափոնների մասին» ՀՀ օրենքով թափոնների կառավարման ոլորտում կառավարության լիազոր մարմինը շրջակա միջավայրի նախարությունն է, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով հողերի պահպանության գործառույթը վերապահված է համայնքի ղեկավարին։
Տեղական ինքնակառավարման մարմիններն են պատասխանատու աղբի/թափոնների կառավարման ծառայությունների համար, որոնց մեջ ներառված են նաև շինարարական աղբի/թափոնների համար թափոնավայրերի հատկացումը, ինչպես նաև տարածքի հետագա բարեկարգումը։
Տուգանքները կմեծանան, պահանջները կխստացվեն. ՇՄ նախարարությունը իրավական առաջարկեր է մշակել
Գործող օրենսդրությունը սահմանում է, որ հողային աշխատանքներին ներկայացվող բնապահպանական պահանջները պետք է նախատեսված լինեն շինարարական արտադրության կազմակերպման նախագծերում։
Հողի բերրի շերտը ևս պետք է հանվի նախագծերում սահմանված չափով, տեղափոխվի թափոնավայրեր՝ այն հետագայում օգտագործելու ռեկուլտիվացիայի կամ անարդյունավետ հողերի բերրիությունը բարձրացնելու համար:
Նախագիծը պետք է ներառի նաև հողի պահպանման և թափոնակույտերի էրոզիայից, ջրհեղեղից, աղտոտումից պաշտպանելու միջոցներ:
Հանույթը չնախատեսված վայր տեղափոխելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ օրենքով սահմանված նորմերի խախտման դեպքերով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ զբաղվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշենք նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված են հստակ տուգանքի չափեր` շինարարական հանույթը համայնքի ղեկավարի սահմանած վայրում չտեղադրելու համար։
Նման դեպքերում քաղաքացիները պետք է տուգանվեն 50 000, պաշտոնատար անձինք` 100 000 դրամով: Իսկ նույն խախտումը 1 տարվա ընթացքում դարձյալ կրկնելու համար քաղաքացիները տուգանվում են 100 000, պաշտոնյաները` 300 000 դրամով:
Այդուհանդերձ, ինչպես մասնագետների դիտարկումները, այնպես էլ «Վեոլիա Ջուր» ընկերության վերջին հայտարարությունը վկայում են, որ առնվազն «Կորեայի ձորում» շինարարական աղբ ու տարբեր տեսակի հողաքարային հանույթներ թափելը շինարարական կազմակերպությունների համար արդեն սովորույթի է վերածվել։
Ընդ որում, «Վեոլիա Ջուրը» երեկ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ «շարունակական ահազանգերը և նման բան թույլ չտալու նպատակով պատկան մարմիններին ուղղված կոչերը առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս»։
Այս տարածքով անցնող ջրագծի վերջին խոշոր վթարը գրանցվել էր 2022թ–ի ամռանը, երբ Երևանի Արաբկիր թաղամասը շուրջ 1 շաբաթ զրկվեց խմելու ջրից, «Վեոլիա Ջուրն» էլ ստիպված եղավ ավելի քան 200 մետր խողովակ փոխել։ Պատճառը դարձյալ բեռնատարներով ապօրինի կերպով Հրազդանի կիրճ լցված հողաշերտերն էին։ Վթարի արդյունքում բարձրացած աղմուկից հետո համայնքային իշխանությունները` Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը ստիպված եղան ընդունել հողի համատարած անօրինական տեղափոխման ու ձորը լցնելու փաստերը։ Բայց, ինչպես պարզվեց, դրանից իրավիճակը առ այսօր չի փոխվել։
Երևանյան լիճը` հանգստի գոտի. մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները
Ի դեպ, «Վեոլիա Ջրի» երեկվա հայտարարությանը այս անգամ արձագանքել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` ֆեյսբուքյան գրառմամբ։
Նա խոստացել է ապօրինիությունները կասեցնել, մեղավորներին էլ` պատժել։
Լրահոս
0