https://arm.sputniknews.ru/20230208/hh-ngn-prkararakan-jvokatnery-meknel-en-siria-55052415.html
ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնել են Սիրիա
ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնել են Սիրիա
Sputnik Արմենիա
Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարարը, ՀՀ–ում Սիրիայի դեսպանը և փրկարար ծառայության տնօրենը։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T15:14+0400
2023-02-08T15:14+0400
2023-02-08T15:21+0400
հայաստան
փրկարար
սիրիա
վահե ղազարյան
նորա արիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55052260_0:104:1000:667_1920x0_80_0_0_e757e4b0f2b4061f003fc25b09eb47c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն այսօր փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55052260_56:0:945:667_1920x0_80_0_0_270129b92bd7327106c1d5e2a5ddefb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փրկարար, սիրիա, վահե ղազարյան, նորա արիսյան
հայաստան, փրկարար, սիրիա, վահե ղազարյան, նորա արիսյան
ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնել են Սիրիա
15:14 08.02.2023 (Թարմացված է: 15:21 08.02.2023) Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարարը, ՀՀ–ում Սիրիայի դեսպանը և փրկարար ծառայության տնօրենը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն այսօր փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։